Թանսեն Միյան | |
---|---|
Ծնվել է | 1493 Գվալիոր |
Մահացել է | ապրիլի 26, 1589 Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն |
Ժանրեր | հինդուիստական դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Tansen Վիքիպահեստում |
Թանսեն Միյան (անգլ.՝ Tansen, 1493, Գվալիոր - ապրիլի 26, 1589, Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն), մոնղոլական կայսր Աքբար Մեծի պալատական երաժիշտ սիտարիստ։ Համարվում է ժամանակակից հյուսիսայի հնդկական ռագա[Ն 1] երաժշտական ժանրի հայրը և Հնդկաստանի պատմության մեծագույն երաժիշտներից մեկը։
Թանսենը ծնվել է 1506 թվականին Հնդկաստանի հյուսիսային մասում գտնվող Գվալիոր քաղաքում՝ ավանդական հինդուական ընտանիքում։ Նրա հայրը Մակունդ Միստրան տեղի գրող էր[1][2]։ Մանկության տարիներին Թանսենը մասնավոր դասերի է գնացել հայտնի ուսուցիչ Խարիդաս Սբամիի մոտ։ Սկզբում ծառայել է Մեվայի արքա Ռամաչանդրայի արքունիքում, ապա՝ մոնղոլակկան կայսր Աքբար Մեծի։ Ավելի ուշ Թանսենը կայսրին երկարատև և հավատարիմ ծառայելու համար պարգևատրվել է նավարտրասով՝ ինը քարով վզնոցով, և ստացել Միյան քաղաքի անվան նոր կոչում։ Հետևաբար, նույնիսկ հիմա Թանսեն Միյան անունը տարածված է նաև Հնդկաստանում, հիմնականում մուսուլմանների շրջանում[3]։ Հնդկաստանի ժամանակակից հայտնի երաժշտության շատ ռեպերտուարներ, ինչպիսիք են Դարբարի Կանադեն, Միյան կի Թոդին, Միյան կի Մալխարը և Միյան կի Սարանգը ստեղծվել են Թանսենի երաժշտական ոճի և ժանրի հիման վրա[4]։ Հնդկական երաժշտության երկու նոր ժանրեր՝ Սանգիտա Սառան և Ռայմալան նույնպես այդ ոճի ու ժանրի հիման վրա են ստեղծվել[5]։ Այսօր Հնդկաստանում գործում են հնդկական երաժշտական դպրոցներ (Գարանաս), որտեղ սովորեցնում են Թանսենի հիմնական երաժշտության ոճը, նրա ուսուցիչ Սվամի Խարիդասի վոկալայի ոճը, ինչպես նաև իր երկու երեխաների՝ Բիլաս Խան և Սարասվատի Դեվիի և նրանց ժառանգներից շատերի գործունեությունը, որոնք հայտնի երաժիշտներ էին[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանսեն Միյան» հոդվածին։ |
|