Գյուղ | ||
---|---|---|
Թանց | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանի գետի աջ կողմում, Խոզաթ և Մնձուր գետերի միջև։
Գյուղն ավերվել, իսկ հայ բնակիչները կոտորվել կամ տարագրվել են են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1872 թվականին ուներ 25 տուն հայ և 10 տուն քուրդ, իսկ XX դարի սկզբին՝ 30 տուն հայ և 20 տուն քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։
Թանցն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։
Եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։
|