Թաուֆիկ Համիդ արաբ․՝ توفيق حميد | |
---|---|
Ծնվել է | 1961 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Օքլենդի համալսարան և Կահիրեի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Անդամություն | Կոնտրջիհադ[1] |
Կայք | tawfikhamid.com |
Tawfik Hamid Վիքիպահեստում |
Թաուֆիկ Համիդ (արաբ․՝ توفيق حامد, 1961, Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի գիտնական, գրող, մուսուլմանական ռեֆորմատոր, որը դեմ է իսլամիզմի գաղափարախոսությանը։
Ծնվել է Եգիպտոսում, աշխարհիկ ընտանիքում։ Համալսարանում սովորելու տարիներին ընկել է արմատական ֆունդամենտալիստների, այդ թվում` Այման ալ-Զավահիրիի ազդեցության տակ։
Ավելի ուշ հուսախաբվել է արմատականությունից, հասկանալով, որ «կրոնական գաղափարախոսությունը, որը պարտավորեցնում է պատերազմել անհավատների դեմ, կայացած չէ»[2]։ Դրանից հետո Համիդը գրել է «Ջիհադի ներսում» գիրքը և մի շարք հոդվածներ։ Այն մուսուլմանական գործիչներից մեկն է, որ ստորագրել է Սանկտ Պետերբուրգի հռչակագրի տակ[3]։
Համիդն արտագաղթել է ԱՄՆ, որտեղ դասախոսել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, Սթենֆորդի համալսարանում, Մայամիի համալսարանում և Ջորջթաունի համալսարանում իսլամական արմատականության դեմ։ Նա ներկայումս անվտանգության ամենամյա` Գործակալական հետախուզման գագաթնաժողովի խորհրդատու է[4]։ Համիդը հայտնվում է նաև հեռուստահաղորդումներում, այդ թվում` Fox News Channel-ի Glenn Beck շոուում և BBC-ի Կրոն և էթիկա հաղորդման մեջ[5]։
Համիդն ունի նաև Կահիրեի համալսարանի բժշկական դիպլոմ և Գրականության մագիստրոսի աստիճան Օքլանդի համալսարանից[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաուֆիկ Համիդ» հոդվածին։ |
|