![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Թասմանիա |
Հիմնվել է | ապրիլի 30, 1999 |
Մակերես | 97 կմ² և 109,0661311143 կմ²[1] |
ԲԾՄ | 213 մետր |
Թասման ազգային պարկ (անգլ.՝ Tasman National Park), ազգային պարկ Թասմանիա նահանգի արևելքում, Ավստրալիա։ Գտնվում է Հոբարթի արևելյան հատվածից մոտավորապես 56 կմ հեռավորության վրա։ 107.5 քառ. կմ տարածք ունեցող պարկը տեղակայված է Ֆորեսթիեր և Թասման թերակղզիների մի մասում և ընդգրկում է ամբողջ Թասման կղզին։
Ձկնորսությունը մեծ թափով զարգացել է Ֆորթեսք ծոցում 1830-1840-ական թվականներին[2]։
Տարածքը պարկի կարգավիճակ է ստացել 1999 թվականի ապրիլի 30-ին Տարածաշրջանային անտառային համաձայնագրով։ Թասման կղզու փարոսը (կառուցվել է 1906 թ․) գտնվում է համանուն կղզու վրա, որը պարկի մի մասն է կազմում։ 1977 թվականից ի վեր փարոսն ու օդերևութաբանական կայանը չեն շահագործվել[3][4]։
Ծովի մակերևույթից 300 մետր բարձրության վրա գտնվող սյունաձև դիաբազ ժայռերը, որոնք գտնվում են Պիլլարի հրվանդանի և Թասման կղզու մոտ, ամենաբարձրն են աշխարհում[5]։ Դիաբազ կոչվող ժայռը հազվագյուտ տեսակ է Ավստրալիա մայրցամաքում։ Ժայռային այնպիսի գոյացումներ, ինչպիսիք են Cathedral Rock, Totem Pole, Candlestick, և Թասմանյան կամարը, ավելի հեշտ է տեսնել օվկիանոսից։ Պարկն ընդգրկում է նաև The Lanterns կոչվող երեք կղզյակները։
Երեք տեսակի ակնախոտ (պարազիտիզմ, խոտաբույսեր և ծաղկավոր բույսեր, որը հայտնի է նաև աչախոտ անունով) է հայտնաբերվել միայն Թասման ազգային պարկի տարածքում։ Հազվագյուտ Allocasuarina crassa բույսը թուփ է կամ փոքր ծառ, որը հայտնաբերվել է միայն ազգային պարկում։ Դրանով է պատված Պիլլար հրվանդանը և Թասման կղզին։
Թասման ազգային պարկում է գտնվում հարավարևելյան Թասմանիայի Թռչունների կարևոր տարածքը, որը մեծ նշանակություն ունի մի շարք անտառային թռչունների պահպանման համար, ինչպիսիք են վտանգված թութակները և բծավոր թռչունները։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թասման ազգային պարկ» հոդվածին։ |
|