Թարիք Բլեք Tarik Black | ||
Դիրքը | Կենտրոնական / Ծանր հարձակվող | |
---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 22, 1991 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ | |
Ազգություն | ԱՄՆ | |
Հասակ | 206 սմ | |
Քաշ | 117 կգ | |
Դպրոց | Ռիջվեյ (Մեմֆիս) | |
Դրաֆթ | չի ընտրվում | |
Դրաֆթի տարի | 2014 | |
Թարիք Բերնարդ Բլեք (անգլ.՝ Tarik Bernard Black, նոյեմբերի 22, 1991[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ Հանդես է գալիս Թել Ավիվի «Մակաբի» ակումբում։
Բլեքը հաճախել է Մեմֆիսի Ռիջվեյ ավագ դպրոցը։ 2008/2009 թվականների մրցաշրջանի ընթացքում միջինում հավաքել է 15,7 միավոր և 11,8 անդրադարձ՝ օգնելով «Ռոդրաներս»-ին նվաճել 15-րդ շրջանի առաջնության առաջին հորիզոնականը։ 2009/2010 թվականների մրցաշրջանին, ավագ խաղի ընթացքում, միջինում հավաքել է 16,3 միավոր և 12,6 անդրադարձ՝ օգնելով իր թիմին երկրորդ անգամ նվաճել շրջանի գավաթը[2]։
2014 թվականի NBA դրաֆթի ժամանակ անհաջողություն կրելուց հետո, Թարիք Բլեքը միացել է «Հյուսթոն Ռոքեթս» ակումբին՝ ամառային առաջնությանը մասնակցելու նպատակով[3]։ 2014 թվականի օգոստոսի 27-ին նա պայմանագիր է կնքել «Ռոքեթսի» հետ[4]։ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին պայմանագիրը չեղյալ է համարվել։ «Ռոքեթսի» կազմում Բլեքը անցկացրել է 25 խաղ[5]։
2014 թվականի դեկտեմբերի 28-ին Բլեքը պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի հետ[6]։ 2015 թվականի հունվարի 3-ին նա տեղափոխվել է «D Liga»-ի «Լոս Անջելես Դի Ֆենդերս» ակումբ[7]։ Սակայն հենց հաջորդ օրը վերադարձել է գլխավոր ակումբ[8]։ 2015 թվականի ապրիլի 10-ին՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ խաղում, Բլեքը անցկացրել է մրցաշրջանի ամենահաջող հանդիպումը՝ հավաքելով խաղի ընթացքում 18 միավոր և 10 անդրադարձ[9]։
2015/2016 թվականների մրցաշրջանի ժամանակ տեղափոխվել է «Լոս Անջելես Դի Ֆենդերս» ֆարմ ակումբ[10]։
2016 թվականի օգոստոսի 24-ին նոր պայմանագիր է կնքել «Լեյքերսի» հետ[11]։ 2017 թվականի հուլիսի 1-ին հեռացել է Լեյքերսից[12]։
2017 թվականի հուլիսի 17-ին պայմանագիր է կնքել «Հյուսթոն Ռոքեթսի» հետ[13]։
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2014 | Հյուսթոն | 25 | 12 | 15.7 | .542 | .000 | .517 | 5.1 | .3 | .2 | .1 | 4.2 |
2014 | Լեյքերս | 38 | 27 | 21.1 | .589 | - | .562 | 6.3 | .9 | .3 | .6 | 7.2 |
2015 | Լեյքերս | 39 | 0 | 12.7 | .548 | - | .422 | 4.0 | .4 | .4 | .5 | 3.4 |
2016 | Լեյքերս | 67 | 16 | 16.3 | .510 | .500 | .752 | 5.1 | .6 | .4 | .7 | 5.7 |
2017 | Հյուսթոն | 51 | 2 | 10.5 | .591 | .091 | .460 | 3.2 | .3 | .4 | .6 | 3.5 |
Կարիերա | 220 | 57 | 15.1 | .550 | .143 | .582 | 4.7 | .5 | .4 | .5 | 4.9 |
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2018 | Հյուսթոն | 7 | 0 | 2.7 | .250 | - | - | .9 | .3 | .0 | .1 | .3 |
Կարիերա | 7 | 0 | 2.7 | .250 | - | - | .9 | .3 | .0 | .1 | .3 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարիք Բլեք» հոդվածին։ |
|