Թափանցիկություն (վարքագիծ)

Թափանցիկություն
Ենթակատեգորիաաբստրակտ օբյեկտ
 • հատկություն
  • որակ Խմբագրել Wikidata
Կիրառությունըհսկողություն, պատասխանատվություն Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էբացահայտություն Խմբագրել Wikidata
Պատճառշփում, պատասխանատվություն Խմբագրել Wikidata
Հակառակըգաղտնիություն Խմբագրել Wikidata

Թափանցիկություն, հանրային կամ պետական մարմիններին, կառույցներին, կազմակերպություններին բնորոշ հատկանիշ, որը ցույց է տալիս, թե որքանով են նրանք բաց հստակ և ճշգրիտ ցույց տալու իրենց առնչվող տեղեկատվությունը, գործառույթները։ Որպես սկզբունք պաշտոնատար անձինք, հանրային ծառայողները, կազմակերպությունների տնօրենները և ղեկավարները, նրանց կառավարման խորհուրդները պարտավոր են գործել տեսանելի, հասկանալի՝ խթանելու հաշվետվողականությունը:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես էթիկա, որը ներառում է գիտություն, ճարտարագիտություն, բիզնես և հումանիտար գիտություններ, թափանցիկությունը գործում է այնպես, որ մյուսների համար հեշտ է տեսնել, թե ինչ գործողություններ են կատարվում: Թափանցիկությունը ենթադրում է բաց հաղորդակցություն և հաշվետվողականություն։

Թափանցիկությունը կիրառվում է ընկերություններում, կազմակերպություններում, վարչակազմերում և համայնքներում[1]:

Շիմեր քոլեջի ուսանողները ցույց են անում՝ ի նպաստ դպրոցի կառավարման թափանցիկության, 2010 թվական

Արմատական թափանցիկությունը կառավարման մեթոդ է, որտեղ գրեթե բոլոր որոշումների ընդունումն իրականացվում է հրապարակայնորեն: Բոլոր փաստաթղթերի նախագծերը, առաջարկին կողմ և դեմ բոլոր փաստարկները, բոլոր վերջնական որոշումները և ինքնին որոշումների կայացման գործընթացը հրապարակվում են և մնում են հրապարակային արխիվացված: Այս մոտեցումը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել ինտերնետի աճի հետ մեկտեղ[2]:

Հասարակական կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվետուությունն ու թափանցիկությունը կարևոր նշանակություն ունեն ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) համար: Հաշվի առնելով շահագրգիռ կողմերի, ներառյալ դոնորների, հովանավորների, ծրագրի շահառուների, անձնակազմի, պետությունների և հանրության հանդեպ ունեցած պարտականությունները, դրանք համարվում են ավելի մեծ նշանակություն նրանց համար, քան առևտրային կազմակերպությունների համար[3]:

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուշատախտակ, որը ճանաչում է Պանգասինանի Սանտա Բարբարայի քաղաքապետարանը «տեղական կառավարման մեջ հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքներն առաջ մղելու ջանքերի համար»

Որոշումների կայացման գործընթացն ուսումնասիրելու իրավունքն ու միջոցները հայտնի են որպես թափանցիկություն: Քաղաքականության մեջ թափանցիկությունն օգտագործվում է որպես պետական պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու և կոռուպցիայի դեմ պայքարելու միջոց: Երբ կառավարության նիստերը բաց են մամուլի և հանրության համար, նրա բյուջեները կարող են վերանայվել ցանկացածի կողմից, իսկ օրենքներն ու որոշումները բաց են քննարկման համար, դա դիտվում է որպես թափանցիկ: Սակայն պարզ չէ, թե արդյոք դա իշխանություններին ավելի քիչ հնարավորություն է տալիս չարաշահելու համակարգը սեփական շահերի համար[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Opening government: A guide to best practice in transparency, accountability and civic engagement across the public sector» (PDF). Transparency Initiative. Transparency & Accountability Initiative. Արխիվացված է օրիգինալից (PDF) February 18, 2017-ին. Վերցված է September 11, 2015-ին.
  2. DiStaso, Marcia W.; Bortree, Denise Sevick (2014). Ethical practice of social media in public relations. Routledge. էջ 23. ISBN 9781317917908. Preview.
  3. Francesch-Huidobro, Maria (2008). Governance, politics and the environment: a Singapore study. Institute of Southeast Asian Studies (ISEAS). էջ 60. ISBN 9789812308313. Preview.
  4. Mattozzi, Andrea; Merlo, Antonio (May 2007). «The transparency of politics and the quality of politicians» (PDF). American Economic Review. 97 (2): 311–315. doi:10.1257/aer.97.2.311. Pdf. Արխիվացված 2018-03-09 Wayback Machine