Թաֆիրիմատեա

Ըստ մաորիների դիցաբանության, ամպերը Թաֆիրիմատեայի երեխաներն են:

Թաֆիրիմատեա (Tāwhirimātea կամ Tāwhiri, թարգմանաբար՝ եղանակ), մաորի դիցաբանության մեջ եղանակի աստված (ամպրոպի, կայծակի, քամու և ամպերի

Թաֆիրիմատեան երկնքի աստված Ռանգիի և երկրի աստված Պապայի որդին է։ Թաֆիրիմատեան համաձայն չէր իր եղբայրների հետ, ովքեր հանուն իրենց ազատության որոշել էին կիսել Ռանգիին և Պապային. երբ նրանք արեցին դա, Թաֆիրիմատեան զայրույթից ամբողջովին ոչնչացրեց իր եղբոր՝ Տանեի (անտառների և թռչունների աստված) անտառները, իսկ մյուս եղբորը՝ Տանգարոային (ծովի աստված) խեղդում էր իր ժառանգների հետ ծովում և այնքան ժամանակ էր հետապնդում Ռոնգոյին (մշակված բույսերի աստված) և Հաումա-տիկետիկեին (վայրի բույսների աստված), մինչև նրանք պաշտպանություն են գտնում իրենց մոր մոտ (մայր հողը փրկում է նրանց, թաքցնելով իր ներսում)։ Միայն Թումատաուենգան (ռազմի աստված) դիմակայեց եղբորը և հավերժ դարձան մրցակից ու թշնամի եղբայներ[1]։ Որպեսզի պատերազմի իր եղբոր հետ, Թաֆիրիմատեան զորք է հավաքում իր զավակներից՝ ամպերից և քամիներից [2]։ Թաֆիրիմատեայի, իր եղբայրների վրա հարձակումը հանգեցրեց երկրի տարբեր տեղամասերի ջրածածկ լինելուն։ Թաֆիրիմատեայի մյուս ժառանգներն էին տարբեր տեսակի անձրևներն ու մառախուղները[3][4]։

Թաֆիրիմատեան ապրում է երկնքում հոր՝ Ռանգիի և եղբոր՝ Ռեհուայի հետ (Սիրիուս աստղը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tregear, 1891, էջ 499
  2. Gray, 1956, էջ 5
  3. Gray, 1956, էջեր 10-11
  4. Gray, 1971, էջ 5

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Grey G. Polynesian Mythology. — Christchurch: Whitcombe and Tombs, 1956.
  • Grey G. Nga Mahi a Nga Tupuna. — 4-ое издание. — Wellington: Reed, 1971.
  • Tregear E.R. Maori-Polynesian Comparative Dictionary. — Lambton Quay: Lyon and Blair, 1891.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]