Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Վարդան Աստվածատրյան Արշակունու առանձնատունը, որը ներկայում ծառայում է որպես Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շենք | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1922 |
Ռեկտոր | Գիա Գուգուշվիլի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Թբիլիսի |
Կայք | /en/ www.art.edu.ge |
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (վրաց.՝ თბილისის სახელმწიფო სამხატვრო აკადემია), Վրաստանի և Կովկասի ամենահին համալսարաններից մեկն է։ Տեղեկայված է Թբիլիսիում՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ՝ Ռուսթավելի պողոտայում։
Վրաստանի գեղարվեստի ակադեմիան հիմանդրվել է 1922 թվականին մարտի 8 Կրթության ժողովրդական կոմիտեի որոշմամբ։ Ստեղծվել են գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և ճարտարապետության ֆակուլտետները։ 1927 թվականին բացվել է կերամիկայի ֆակուլտետը, 1922 Մոսե Թոիձեն հիմնել է արվեստի դպրոցը, որը վերապատրաստումներ ու կրթական ծրագրեր էր իրականացնում Ակադեմիա ընդունվելու ցանկություն ունեցողների համար։ Ակադեմիան տեղակայված է 1858-1860 թվականներին Թիֆլիսի քաղաքագլուխ, հասարակական, քաղաքական գործիչ հայազգի Վարդան Աստվածատրյան Արշակունու առանձնատանը[1], որը 1902 թվականին ճարտարապետ Սիմոն Կլդիաշվիլիի կողմից վերակառուցվել է։
Բոլոր կրթական ծրագրերը ուսուցանվում են վրացերենով։
Ակադեմիայում գործում են հետևյալ ցուցասրահները՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 158)։ |