Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական առաքելական, կաթոլիկ և այլ քրիստոնեական ճյուղերին պատկանող գործող, կիսավեր, ավերված և վրացականացված վանքերի և եկեղեցիների ցանկ։
Եկեղեցու անվանումը | Կառուցման թվականը | Ներկա վիճակը |
---|---|---|
Բեթղեհեմի Սուրբ Աստուածածին Եկեղեցի | 13-րդ դ. (1727 թ.) | Վրացականացվել է 1990-ական թթ.-ին և գործում է որպես վրացական |
Գեղարդավանք | 13-րդ դ. | Վրացականացված |
Զրկինյանց Սուրբ Գևորգ եկեղեցի | 1713 թ. | Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին |
Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցի | 1727 թ. (1788 թ.) | Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին |
Կարմիր Ավետարան եկեղեցի | 1775 թ. | Պայթեցվել է վրացիների կողմից, այժմ կիսավեր |
Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք | 1727 թ. | Վրացականացվել է 1990-ական թթ.-ին և գործում է որպես վրացական |
Մուղնոյ Սուրբ Գևորգ եկեղեցի | 13-րդ դ. (1756 թ.) | Միտումնավոր ենթարկվել է անտարբերության, որպեսզի ավերվի։ Այժմ կիսավեր։ |
Նոր Էջմիածին եկեղեցի | 1809 թ. | Վերանորոգվել է 2010 թ.-ին և գործում է որպես հայկական առաքելական եկեղեցի |
Նորաշեն եկեղեցի | 1467 թ. | 2015 թ.-ին Գարեգին Բ-ի ձեռամբ վերօծվեց և գործում է որպես հայկական առաքելական եկեղեցի |
Չուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի | 1825 թ. | Վրացականացվել է 1990-ական թթ.-ին և գործում է որպես վրացական |
Պաշավանք | 14-րդ դ. | Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին |
Ջիգրաշեն Ավետյաց | 1624 թ. (1729 թ.) | Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին |
Սուրբ Գևորգ եկեղեցի | 1251 թ. | 2015 թ.-ից կրկին գործում է որպես հայկական առաքելական եկեղեցի |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | - | Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին |
Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցի | 1753 թ. | Վրացականացվել է 1990-ական թթ.-ին և գործում է որպես վրացական |
Սուրբ Կարապետ եկեղեցի | 1400 թ. (1705 թ.) | Վրացականացվել է 1990-ական թթ.-ին և գործում է որպես վրացական |
Սուրբ Նշան եկեղեցի | 1711 թ. | Կիսավեր, չգործող եկեղեցի։ Վրացականացման բազմաթիվ փորձեր են արվել, որի ընթացքում նաև հրդեհվել է։ |
Սուրբ Սարգիս եկեղեցի | 1737 թ. | Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թբիլիսիի հայկական վանքերի և եկեղեցիների ցանկ կատեգորիայում։ |