Թվական | 2011 թվականի մայիսի 14 — մայիսի 19 |
---|---|
Մասն է | Սիրիական ճգնաժամ |
Վայր | Թել Քալախ, Հոմս, ![]() |
Արդյունք | Սիրական բանակի հաղթանակ |
Հակառակորդներ | |
![]() | ![]() |
Հրամանատարներ | |
անհայտ է | անհայտ |
Կողմերի ուժեր | |
![]() ![]() | 5000 մարդ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ է | 27 — 45 զոհված 7000 փախստական |
Ընդհանուր կորուստներ |
Թել Քալախի պաշարում (արաբ․՝ حصار تلكلخ مايو 2011)՝ Սիրիայի զինված ուժեր կողմից անկացված գործողություն 2011 թվականի մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը։ Սիրիական իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակը քաղաքը ահաբեկիչներից ազատելն է, սիրիական ընդդիմության կարծիքով, զինված ուժերի իրական նպատակը՝ ճնշել քաղաքում ժողովրդավարական ցույցերը։
Մայիսի 15-ին սիրիացի զինվորները մտան Թել Քալախ քաղաք, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այնուհետև հաջորդեց հաղորդագրությունն այն մասին, որ զինվորները սպանում են սիրիական ընդդիմության անդամներին։ Հիմնականում տեղեկատվությունը հաղորդվում էին քաղաքացիական անձերի կողմից, ովքեր փախչում էին դեպի Քաբիր գետը Լիբանան, խուսափելով բռնություններից[1][2][3]։
Սիրիական ընդդիմության տվյալներով՝ մայիսի 16-ին զինված ուժերի զոհեր դարձել են մի քանի մարդիկ[4][5],մայիսի 18-ին զոհվեցին ևս ութը[6]։ Մարդիկ սպանվել են հրաձգային զենքից։ Հիմնական իրադարձությունները ծավալվեցին Հարել ալ Բորջ թաղամասում և քաղաքի ծայրամասերում։
Մայիսի 19-ին գործողությունը ավարտվեց, և Սիրիայի իշխանությունները սկսեցին զորքի դուրս բերումը քաղաքի տարածքից[7]։