Թեյախմություն Մուսոլինիի հետ իտալ.՝ Un tè con Mussolini | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Իտալիա |
Ժանր | դրամա[1][2][3] և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1999 և հունվարի 6, 2000[4] |
Լեզու | անգլերեն և իտալերեն |
Ռեժիսոր | Ֆրանկո Զեֆիրելի[2][5][6][…] |
Սցենարի հեղինակ | Ջոն Մորթիմեր և Ֆրանկո Զեֆիրելի |
Դերակատարներ | Շեր[7][6][3], Ջոան Փլաուրայթ[5][7][6], Ջուդի Դենչ[5][7][6], Մեգի Սմիթ[7][6], Լիլի Թոմլին[7], Պինո Կոլիցցի[7], Կլաուդիո Սպադարո[7], Մասիմո Գինի[7], Պաոլո Սեգանտի[7], Մինո Բելլեի[7], Ջեքի Բեյսհարթ[7], Քրիս Լարքին[7], Մայքլ Ուիլյամս[7], Ռոբերտո Ֆարնեսի[8], Ջակոմո Գոնելլա[8], Ջաննա Ջակետտի[8] և Մայքլ Ուիլյամս[8] |
Օպերատոր | Դևիդ Ուոթքին |
Մոնտաժ | Թարիք Անվար |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Նկարահանման վայր | Ֆլորենցիա |
Կինոընկերություն | Medusa Film |
Տևողություն | 111 րոպե |
«Թեյ Մուսոլինիի հետ» (անգլ.՝ Tea With Mussolini), 1999 թվականին Միացյալ Թագավորություն-Իտալիա[9] համատեղ նկարահանած կիսաինքնակենսագրական գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն է իտալացի Ֆրանկո Ձեֆֆիրելլին[10]։ Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին[10]։
Ֆլորենցիա։ 1935 թվական։ Ծեր սրամիտ անգլուհիների խումբը հիանում է եռանդուն դուչեով, որն իրեն պահում է որպես ազնվայր։ Անգլիացիների գաղութի տիկնայք անցկացնում են օրերը՝ այցելելով թանգարաններ, զբոսախնջույքներ կազմակերպելով անգլիական ոճով, աշխարհիկ զրույցներ անում։
Անգլիայի դեսպանի այրին՝ լեդի Հեսթեր Ռենդոմը նույնիսկ Մուսոլինիի հետ թեյ է խմել՝ բարեխոսելով գաղութի անվտանգության համար, որպեսզի վերջինս զերծ մնա ֆաշիստների հարձակումներից։ Մերի Ուոլլեսի ղեկավարությամբ ծեր անգլուհիները հարուստ ամերիկյան հրեուհի Էլզայի օգնությամբ խնամում են փոքրիկ Լուկային, որը տեղական առևտրականի ապօրինի որդին է։ Լուկայի մայրը մահացած է։
Եվրոպայի վրա ամպեր են կուտակվում. Իտալիան պատերազմ է հայտարարում Մեծ Բրիտանիային։ Այժմ անհրաժեշտություն է առաջանում սովորել գերմաներեն և սիրել ողջ գերմանականը, քանի որ «Անգլիայի ժամանակն անցել է» (այսպես ասում էր Լուկայի հայրը)։ Շուտով բոլորին աքսորում են Սան Ջիմինյանո։
Ֆիլմի սյուժեն ավարտվում է 1944 թվականին, երբ շոտլանդական զորքերը և պարտիզանները (որի շարքերը համալրել էր մեծացած Լուկան) ազատագրում են Սան Ջիմինյանոն գերմանացիներից։ Կանայք կարողանում են գերմանացիներից փրկել բնակավայրում գտնվող ամրոցը։
|