Թենզին Ռաբջի | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | Drukpa Lineage? |
Ծննդյան օր | 1638[1] |
Վախճանի օր | 1696[1] կամ 1698 |
Թենզին Ռաբջի (անգլ.՝ Gyalse Tenzin Rabgye, 1638[1] - 1696[1] կամ 1698), Բութանի չորրորդ աշխարհիկ կառավարիչ (Դրուկ Դեսին), որը ղեկավարել է 1680 թվականից մինչև 1694 թվականը։
Գյալցե Թենզին Ռաբջին համարվել է Բութանի բուդդիզմի առանցքային դեմքերից մեկը՝ Շաբդրունգ Նգավանգ Նամգյալի հետ[2]։ Որպես Բութանի կառավարիչ՝ Թենզին Ռաջին շարունակել է Բութանի Շաբդրունգ Նգավանգ Նամգիալի ամրապնդումը, վանքերի և Բութանի ժողովրդական ինքնության ստեղծումը։ Ենթադրվել է, որ նա առաջին անգամ կարգավորել է zorig chusum-ը (Բութանի 13 ավանդական արվեստ)։
1683 թվականին նա ավարտել է Wangdi-Khodrang-Dzong-ի շինարարությունը, որը 1638 թվականին սկսել էր Շաբդրունգ Նգավանգ Նամագյալը[3]։ 1688 թվականին վերակառուցել է Տանգոյի վանքը[4] (Տանգոյի վանքը ներկայումս հանդիսացում է Թենզին Ռաբջիի Ռեինկարնացիայի նստավայրը[5], վանքում պահպանվել է Թենզին Ռաբջիի սենյակը, որը հրաշալի կերպով զարդարված է եղել նրա պատվերով և համարվել Բութանի ամենագեղեցիկ ու Սուրբ վայրերից մեկը[6])։ 1692 թվականին՝ Ցեչու տոնի ժամանակ, այցելել է Taktsang Pelphug սրբազան քարանձավ և հիմնել Պադմասամբհավային նվիրված տաճարը։ 1694 թվականին ավարտել է տաճարի կառուցումը (Այս տաճարի կառուցումը 1646 թվականին նրան հանձնարարել է Շաբդրունգ Նգավանգ Նամգիալը[7]) և հայտնի է որպես Թաքցանգ-լակխանգ (Գուրու տաճարը ութ անուններով)։