Թեոդոր Բաթլեր

Թեոդոր Բաթլեր
անգլ.՝ Theodore Earl Butler
Ծնվել էհոկտեմբերի 12, 1861(1861-10-12)[1][2]
ԾննդավայրԿոլումբուս
Վախճանվել էմայիսի 2, 1936(1936-05-02)[3] (74 տարեկան)
Մահվան վայրԺիվերնի, Էր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Marietta College?
Մասնագիտություննկարիչ
Ոճամերիկյան իմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներջրաներկ
Ուշագրավ աշխատանքներԴրոշներ
Ներշնչվել էԿլոդ Մոնե
ՀայրCourtland Philip Livingston Butler?
ԱմուսինՍյուզաննա Օշեդե և Մարթա Օշեդե
ԶավակներՋիմմի Բաթլեր և Լիլի Բաթլեր
ԱզգականներJean-Marie Toulgouat?
 Theodore Earl Butler Վիքիպահեստում

Թեոդոր Բաթլեր (անգլ.՝ Theodore Earl Butler, հոկտեմբերի 12, 1861(1861-10-12)[1][2], Կոլումբուս - մայիսի 2, 1936(1936-05-02)[3], Ժիվերնի, Էր), ամերիկացի նկարիչ-իմպրեսյոնիստ։ Եղել է ամերիկյան նկարիչների համայնքի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1861 թվականի հոկտեմբերի 12-ին Կոլումբուսում, Քորթլենդ Ֆիլիպ Լիվինգսթոն Բաթլերի և Էլիզաբեթ Սլեյդ Փիրս Բաթլերի ընտանիքում (1822-1901)։ Սովորել է Օհայո նահանգի Մարիեթա քաղաքի Մարիեթա քոլեջում, որը ավարտել է 1882 թվականին։ Հետո 1884 թվականից մինչև 1886 թվականը սովորել է Նյու Յորքի Ուսանող-նկարիչների Լիգայում` Ջեյմս Բեկվիտի, Կենոն Քոքսի, Ջուլյան Ույրի և Ուիլմ Չեյզի հետ։ Ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Փարիզ։ Փարիզում Բաթլերը սովորել է La Grande-Chaumière, Atelier Colarossi և Ժյուլիանի ակադեմիայում։ Նրա ուսուցիչներից է եղել ֆրանսիացի նկարիչ Կարլիյուս Դյուրինը։ 1888 թվականին Բաթլերը Փարիզյան սալոնում շահեց խրախուսական մրցանակ «Այրին» նկարի համար։ Բաթլերը Կարլիուսի միջոցով ծանոթացավ Կլոդ Մոնեի մասին, ով ապրում էր Ժիվերնի համայնքում։ Մի շարք ուրիշ ամերիկացի նկարիչների հետ Բաթլերը մի որոշ ժամանակ անց է կացրել Ժիվենիում։ Այստեղ նա ծանոթացել է Մոնեի խորթ դուստր` Սյուզանի հետ և սիրահարվել է նրան։ 1892 թվականի հուլիսի 20-ին կայանում է նրանց հարսանիքը։ Ամերիկացի նկարիչ Թեոդոր Ռոբինսոնն այս իրադարձություն հավերժացրել է կտավի վրա և նկարել է «Հարսանաեկան քայլերգ» կտավը։

Հարսանեկան քայլերգ

Նրանք ունեցել են երկու զավակ. որդի` Ջիմի Բաթլերը, ով ծնվել է 1892 թվականին և հաջորդ տարում ծնված դուստրը` Լիլի Բաթլերը։ Կինը մահանում է 1899 թվականի փետրվարի 16-ին։ Կնոջ մահից հետո Բաթլերի կրտսեր քույրը Մարտան օգնում է եղբորը երեխաների դաստիարակության հարցում[4]։ Նույն տարում Բաթլերը որոշում է վերադառնալ Միացյալ նահանգներ։ Այնտեղ նա կազմակերպել է մի քանի անհատական ցուցահանդես Նյու Յորքում, որոնցից մեկը` ֆրանսացի նկարիչ Դյուրան-Ռուելի պատկերասրահում։ Վեց ամիս անց նա վերադարձել է Ժիվերնի, որտեղ 1900 թվականին ամուսնացել է Մարթ Օշեդի հետ։ 1914 թվականին նրա ողջ ընտանիքը գալիս է Նյու Յորք, որտեղ նա սկսել է ակտիվորեն աշխատել որպես գեղանկարիչ և քաղաքական գործիչ։ 1916 թվականին իր ընկերոջ` Ջոն Սլոյնի հետ միասին ստեղծել է Անկախ նկարիչների համայնք (անգլ.՝ Society of Independent Artists) և 1918-1921 թվականներին դարձել է կազմի խորհրդի տնօրեն։ Իր կնոջ հետ միասին նա մասնակցել է ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպության գործունեությանը։ 1921 թվականից հետո նա իր ընտանիքի հետ միասին նորից վերադարձել է Ժիվերնի։ Մահացել է 1936 թվականի մայիսի 2-ին Ֆրանսիայում։ Թաղվել է քաղաքային գերեզմանոցում Giverny Church Cemetery[5]: Հետաքրքրական է, որ Թեոդոր Բաթլերի քույրը Էլիզաբեթ Մարի Բաթլերը Mary Elizabeth Butler Sheldon եղել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ ավագի հայրիկի նախատատը։

Նկարչի աշխատանքների մեծամասնությունը գտնվում է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. Marthe Hoschedé (անգլ.)
  5. Theodore Earl Butler (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Բաթլեր» հոդվածին։