Թեոդորոս Անտոնիու | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1935[1][2][3][…] |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան[4] |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2018[5][3] (83 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Հունաստանի ազգային կոնսերվատորիա, Hellenic Conservatory?, Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց և Internationale Ferienkurse für Neue Musik? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Աշխատավայր | Բոստոնի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Աթենքի ակադեմիայի անդամ |
Պարգևներ և մրցանակներ |
Թեոդորոս Անտոնիու (հուն․՝ Θεόδωρος Αντωνίου, փետրվարի 10, 1935[1][2][3][…], Աթենք, Հունաստան[4] - դեկտեմբերի 26, 2018[5][3], Աթենք, Հունաստան), հույն կոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար և ուսուցիչ[7]։
Անտոնիուն ծնվել է Հունաստանի Աթենք քաղաքում։ 1947-1958 թվականներին սովորել է Աթենքի կոնսերվատորիայում, իսկ 1956-1961 թվականներին սովորել է Աթենքի Հունական կոնսերավատորիայում` Մանոլիս Կալոմիրիսի և Յանիս Պապաիոանուի մոտ։ Այնուհետև ուսումը շարունակել է Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում` Գյունտեև Բիալասի հետ, ինչպես նաև` Նոր երաժշտության միջազգային ամառային դասընթացներին` Դյորդ Լիգետիի, Կառլհայնց Շտոքհաուզենի, Բերիոյի և Բուլեզի մոտ։ Հետագայում ուսումը կատարելագործել է ամերիկյան մի քանի համալսարաններում` միևնույն ժամանակ դասավանդելով այնտեղ։ Դասավանդել է Ստենֆորդի և Յուտայի համալսարաններում, ինչպես նաև` Ֆիլադելֆիայի երաժշտական ակադեմիայում։ Իր ստեղծագործություններում նա օգտագործել է կոմպոզիցիաների սերիական տեխնիկան։ Երաժշտություն է գրել ներկայացումների և կինոնկարների համար։
|