Թերեզա Թորանսկա լեհ.՝ Teresa Torańska | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1944[1][2] |
Ծննդավայր | Vawkavysk, Belastok Region, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 2, 2013[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | toranska.pl |
Teresa Torańska Վիքիպահեստում |
Թերեզա Սլավոմիրա Թորանսկա (լեհ.՝ Teresa Sławomira Torańska, հունվարի 1, 1944[1][2], Vawkavysk, Belastok Region, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 2, 2013[1][2], Վարշավա, Լեհաստան), լեհ լրագրող և գրող[3]։ Առավել հայտնի է իր Oni մենագրությամբ[4]։
Թերեզա Թորանսկան ծնվել է 1944 թվականի հունվարի 1-ին, Վոլկովիսկում (1945 թվականից սկսած` Բելառուսի կազմի մեջ), որն այդ ժամանակ եղել է Խորհրդային Միության կողմից գրավված Երկրորդ լեհական հանրապետության մաս։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավարտել է Վարշավայի համալսարանի Իրավունքի բաժինը։ Աշխատել է որպես լրագրող լեհական հայտնի «Մշակույթ» ("Kultura”) շաբաթաթերում 1970-ականներին, և հետո, մի քանի տասնամյակ աշխատել է լեհական առաջատար Kultura paryska գրական ամսագրում, որն արգելված էր կոմունիստական Լեհաստանում ու հրատարակվում էր Փարիզում (Ֆրանսիա)[5]։ Նրա «Նրանց» (լեհ.՝ Oni) գիրքը բեսթսելլեր է դարձել, սկսել են զուգահեռներ տանել նրա և Օրիանա Ֆալլաչիի միջև[6]։ Նրա հետաքննական ոճը թերևս լավագույնս ցուցադրվել է կոմունիստ գեներալ Վոյցեխ Յարուզելսկիին մերկացնող հոդվածում։ 1990-ական թվականներին Թորանսկան վարելէ երկու հեռուսահաղորդում Telewizja Polska (TVP) հեռուստաալիքում. սոցիալ-քաղաքական "Teraz Wy” (Հիմա դու) և պատմական "Powtórka z PRL-u”: Թորանսկան գրել է Dworzec gdański վավերագրական ֆիլմի սցենարը, որը նկարահանվել է Մարիա Զմարզ-Կոզանովիչի կողմից։ Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2007 թվականին, պատմում է լեհ հրեաների մասին, ում ստիպել են լքել Լեհաստանը 1968 թվականի մարտից հետո[3]։ 2013 թվականին իր մահից առաջ նա եղել է լեհական երկրորդ ամենամեծ օրաթերթի` Gazeta Wyborcza թղթակից` հարցազրույցներ վարելով լեհ առաջատար քաղաքական գործիչների հետ։ Մահացել է 2013 թվականի հունվարի 2-ին, երկարատև հիվանդությունից հետո, իր ծննդյան 69-րդ տարեդարձից մեկ օր անց[7]։ Թաղված է Պովոնզկի զինվորական գերեզմանոցում։
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Թորանսկա» հոդվածին։ |