Թերենս Թրենթ Դ’Արբի | |
---|---|
Բնօրինակ անուն | Terence Trent D'Arby |
Ի ծնե անուն | անգլ.՝ Terence Trent Howard |
Նաև հայտնի է որպես | Sananda Francesco Maitreya և Terence Trent D'Arby |
Ծնվել է | մարտի 15, 1962[1][2] (62 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | սոուլ և ժամանակակից R&B[3] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգիչ, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ[3] և դաշնամուր |
Լեյբլ | Columbia Records |
Կրթություն | Ֆլորիդայի Կենտրոնական համալսարան և DeLand High School? |
Կայք | sanandamaitreya.com |
Terence Trent D'Arby Վիքիպահեստում |
Սանադա Ֆրանչեսկո Մայտրեիա (լրիվ անուն՝ Թերենս Թրենթ Հաուարդ, ծնվ. մարտի 15, 1962[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ավելի հայտնի է իր բեմական անունով՝ Թերենս Թրենթ Դ’Արբի (անգլ.՝ Terence Trent D'Arby), ամերիկացի երգիչ։
Դ’Արբին ծնվել է Նյու Յորք նահանգի Մանհեթեն վարչական շրջանում 1962 թվականին։ Փոքր ժամանակ նրա ընտանիքը տեղափոխվեց նախ Նյու Ջերսի, ապա Չիկագո և վերջապես Ֆլորիդա։ Նա ավարտել է DeLand ավագ դպրոցը, որտեղ նա երգում էր The Modernaires երգչախմբում։ Դ’Արբին Օրլանդոյում բռնցքամարտով էր զբաղվում և հաղթել էր Ոսկե ձեռնոցներ(անգլ. Golden Gloves) մրցանակը։ Մայտրեյան հաճախել է Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանը, բայց մի տարի հետո ինքնակամ անցավ ծառայության ԱՄՆ բանակում։ 1983 թվականի ապրիլին նա ազատվեց աշխատանքից։ 1986 թվականին նա տեղափոխվեց Լոնդոն։
Նրա դեբյուտային ալբոմը՝ Introducing the Hardline According to Terence Trent D'Arby, որը լույս է տեսել 1987 թվականին, նրա ամենահաջողված գործն է։ Առաջին 3 օրվա ընթացքում վաճառվեց մեկ միլլիոնից ավելի պատճեն, իսկ մինչ օրս վաճառվել է 12 միլլիոնից ավելի պատճեն։
2001 թվականի հոկտեմբերի 4-ին Դ’Արբին պաշտոնապես իր անունը դարձրեց Սանանդա Մայտրեիա։ 2001 թվականին նա տեղափոխվեց Գերմանիայի Մյունխեն քաղաք, որտեղ հիմնադրեց Treehouse Pub ձայնագրման ընկերությունը։ Նույն տարի լույս տեսավ նրա առաջին ալբոմը՝ Wildcard-ը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերենս Թրենթ Դ’Արբի» հոդվածին։ |
|