Թերի | |
---|---|
Տեսակ | շուն և կենդանի դերասան |
Սեռ | իգական |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1933 |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Սատկել է | սեպտեմբերի 1, 1945 (11 տարեկան) |
Սատկելու վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Terry (dog) Վիքիպահեստում |
Թերի (անգլ.՝ Terry, նոյեմբերի 17, 1933, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 1, 1945, Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կերն տերիեր ցեղատեսակի շուն, որը 1934-1945 թվականներին նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմերում։
Ծնվել է Չիկագոյում, նրան վարժեցրել է հոլիվուդյան շների հայտնի մարզիչ Կառլ Շպիցը[1]։ Կինոէկրանին Թերին հայտնվել է տասնվեց ֆիլմերով, որոնց թվում է՝ «Փայլող աչքեր» (1934), «Զայրույթ» (1936), «Կանայք» (1939) և «Տորիտիլ Ֆլեթ թաղամասը» (1942)[2]։ Նա առավել հայտնի է դարձել Վիկտոր Ֆլեմինգի «Օզ երկրի կախարդը» հայտնի ֆիլմում Դորոթիի (խաղում էր Ջուդի Գառլենդը) շան՝ Տոտոյի կերպարի շնորհիվ։ Նկարահանումների ընթացքում Գառլենդը կապվել է շանը և ցանկացել է վերցնել նրան, բայց Կառլ Սպիցը դա թույլ չի չտվել։ Այս ֆիլմի համար Թերին ստացել է շաբաթական 125 դոլար, ինչը ավելի բարձր էր, քան որոշ դերասանների աշխատավարձը[3]։ 1939 թվականին Թերին մասնակցել է Գրումանի թատրոնում կայացած «Օզ երկրի կախարդը» ֆիլմի պրեմիերային, իսկ 1942 թվականին ֆիլմի հանրաճանաչության հետևանքով նրան տվել են Տոտո մականունը։
Թերին մահացել է ծերությունից, 1945 թվականի աշնանը Հոլիվուդում։ Նրան թաղել են Լոս Անջելեսի Ստուդիո Սիթիում Շպիցի ագարակում։ 1958 թվականին Վենտուրա մայրուղու շինարարության ժամանակ նրա գերեզմանը քանդվել է[4], իսկ 2011 թվականին Hollywood Forever գերեզմանատանը նրա պատվին կանգնեցվել է հուշարձան[4]։