Թերի ՄքԼոուլին | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | St. Michael's College School? |
Մասնագիտություն | ծովագնաց |
Թերի ՄքԼոուլին (անգլ.՝ Terry McLaughlin, հուլիսի 24, 1956, Տորոնտո, Կանադա), կանադացի նավաստի, որը մասնակցել է Օլիմպիական խաղերին[1]։
ՄքԼոուլինը ծնվել է 1956 թվականի հուլիսի 24-ին, Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում[2]։ Նրա հայրը Փոլ ՄքԼոուլինն էր, որը մասնակցել է 1948 թվականի Օլիմպիական խաղերի առագաստանավերի մրցույթին։ Նրա եղբայրը Ֆրանկ ՄքԼոուլինն էր, որը բրոնզե մեդալ է հաղթել 1988 թվականի Ամառային օլիմպիադայի Թռչող հոլանդացի մրցաշարում։
ՄքԼոուլինը հաճախել է Սուրբ Միքայելի քոլեջ և հետո ուսումը շարունակել է Քուինի համալսարանի տնտեսագիտության բաժնում[3]։
ՄքԼոուլինը պետք է մասնակցեր Մոսկվայի 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերին, սակայն չի մասնակցել արևմտյան երկրների կողմից այդ միջուցառումը բոյկոտելու պատճառով[1]։
ՄքԼոուլինը հաղթել է արծաթե մեդալ Թռչող հոլանդացի մրցաշարում` Լոս Անջելեսում անցկացվող 1984 թվականի օլիմպիական խաղերում, Էվերթ Բասթեթի հետ։
ՄքԼոուլինը հինգ անգամ հաղթել է Յորքի գավաթի մրցաշարը[3]։
ՄքԼոուլինը եղել է Canada One նավի նավապետը 1983 թվականի Լուի Վիտոնի գավաթում[1]։
Եղել է Defiant նավի նավապետը և հաղթել է 2001 և 2003 թվականների Կանադայի գավաթը։
ՄքԼոուլինը եղել է 2001 թվականի Ռոլեքսի տարվա նավաստին[4]։
ՄքԼոուլինը եղել է Կանադայի արքայական զբոսանավերի ակումբի Daring զբոսանավի նավապետը` հաղթելով 2011[5][6] և 2013 թվականների Նյու Յորքի զբոսանավերի ակումբի Հրավիրված գավաթը և 2013 թվականի Swan քառասուներկու ազգային առաջնությունները[7][8]։ Արդյունքում, նա դարձել է 2013 թվականի Կանադա Ռոլեքսի տարվա նավաստին[9][10]։
|