Գյուղ | ||
---|---|---|
Թեփե | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Բլուր, Թափա, Թեփեն, Տապա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 500 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թեփե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում[1]։ Գտնվում է Ուրուջա լեռան հարավ-արևմտյան կողմում։
Խմելու և ոռոգման ջուրն առատ է։ Հարուստ է կարմրախայտ ձկով։
Բնակչությունը սպանդի ենթարկվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նույն ճակատագրին արժանացան Թեփեում ապաստանած Քղիից բռնագաղթված հայերը։
1915 թվականին ուներ մոտ 500 հայ բնակիչ։
Թեփեն ուներ Ս. Մինաս (ըստ այլոց` Ս. Թովմաս) անունով եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էր 1266 թվականին կառուցված ավերված եկեղեցի և 2 ուխտավայր, որից մեկն ուներ Ս. Լուսավորիչ անունը։
Գյուղում գործում էր վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 152)։ |