Թզարմատ

Թզարմատ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Ranunculeae
Ցեղ Թզարմատ (Ficaria)
Guett., 1754

Թզարմատ (լատին․՝ Ficaria), թզախոտ, գորտնուկագգիների (Ranunculaceae) (հրանունկագգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մինչև միջին լեռնային գոտիները։ Աճում է անտառներում, անտառեգրերին, թփուտներում, ժայռաճեղքերում, ստվերոտ վայրերում, իսկական Թզարմատը հանդիպում է բարձրլեռնային ձևամերձ գոտում (հալվող ձնաշերտերի եզրերին)։ Արմատները մսալի են, պալարանման հաստացած։

Բուսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրանում՝ 3-20 սմ է։ Տերևները հակադիր են, հաստ, փայլուն, կլորավուն-սրտաձև, ամբողջաեզր, մանր բլթակավոր կամ ատամնաեզր։ Ծաղիկները միայնակ են, ոսկեդեղնավուև։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղը բազմընկուզիկ է, սերմերը՝ մանր, կլորավուն, թավոտ։

Նշանակություն և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է օսլա, շաքարներ, սպիտակուց և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդությունների ժամանակ։ Գեղագարդիչ է։

Հայտնի է մոտ 10 (այլ տվյալներով՝ 20), Հայաստանում՝ 3 տեսակ՝ թզարմատ ցինգատերև (F.calthifolia), թզարմատ փնջավոր (F.fascicularis) և թզարմատ իսկական (F.ficarioides)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզարմատ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզարմատ» հոդվածին։