Թիլի Մեց | |
Կուսակցություն՝ | The Greens? |
---|---|
Կրթություն՝ | Լուվենի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դպրոցի դասատու |
Ծննդյան օր | մայիսի 26, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ |
Քաղաքացիություն | Լյուքսեմբուրգ |
Ամուսին | Barbara Agostino? |
Կայք՝ | tillymetz.lu |
Թիլի Մեց (մայիսի 26, 1967[1], Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ), լյուքսեմբուրգցի ուսուցիչ, Լյուքսեմբուրգի Կանաչների կուսակցության գործիչ, 2018 թվականի հունիսից՝ Եվրախորհրդարանի պատգամավոր։
Լյուքսեմբուրգի Կանաչների կուսակցության նախագահի պաշտոնը Մեցը զբաղեցրել է 2004 թվականից մինչև 2009 թվականը։ 2005-2011 թվականներին եղել է Վեյլեր-լա-Տուրի համայնքի ղեկավարը՝ պաշտոնում հաջորդելով Սեսիլ Հեմմենին։ 2017 թվականի դեկտեմբերից եղել է Լյուքսեմբուրգի քաղաքային խորհրդի անդամ։ 2014 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում, երբ նրա կուսակցությունը մանդատ է ձեռք բերել, Կլոդ Տուրմեսը հավաքել է երկրորդ ամենաշատ ձայները Կանաչների ցուցակում[2]։
2018 թվականի մայիսին պետքարտուղար Կամիլ Գիրայի մահից հետո Տուրմեսը վերադարձել է ազգային քաղաքականություն և հաջորդ ամիս ստանձնել իր պաշտոնը Լյուքսեմբուրգի կառավարությունում (Bettel-Schneider government): Նրանից հետո Մեցը 2018 թվականի հունիսի 20-ին տեղափոխվել է Եվրախորհրդարան։ Պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում աշխատել է որպես Եվրախորհրդարանի արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովի անդամ, եղել է Հնդկաստանի և Անդյան միության երկրների հետ հարաբերությունների պատվիրակությունների անդամ։
Եվրախորհրդարանի 2019 թվականի ընտրություններից հետո Մեցը եղել է միջկուսակցական աշխատանքային խմբի անդամ՝ պատասխանատու թվայնացման վերաբերյալ Եվրախորհրդարանի քառամյա աշխատանքային ծրագրի մշակման համար[3]։
2019 թվականից Մեցը նաև Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության, ինչպես նաև տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտեում է։ 2020 թվականին միացել է նաև տեղափոխման ժամանակ կենդանիների պաշտպանության հետաքննության կոմիտեին[4]։
Ի հավելումն հանձնաժողովներին իր ներկայացվածությանը, Մեցը եղել է Կենտրոնական Ամերիկայի երկրների և Եվրո-Լատինաամերիկյան խորհրդարանական վեհաժողովի (EuroLat) հետ հարաբերությունների հարցերով ԵԽ պատվիրակությունների կազմում[5]։ Նա նաև Եվրոպական խորհրդարանի ԼԳԲՏ իրավունքների խմբակցության[6], հաշմանդամության հարցերով Եվրոպական խորհրդարանի խմբակցության[7], կենդանիների բարեկեցության և պահպանման հարցերով Եվրոպական խորհրդարանի խմբակցության[8] և Եվրախորհրդարանի քաղցկեղի դեմ խմբակցության անդամ է[9]։
Մեցը եղել է Լյուքսեմբուրգի ցրված սկլերոզի միության նախագահ, Հաշմանդամության բարձրագույն խորհրդի (CSPH)[10] փոխնախագահ և Լյուքսեմբուրգի վերականգնողական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։
2019 թվականի փետրվարին Մեցը եղել է Եվրախորհրդարանի Կանաչների կուսակցության չորս պատգամավորներից մեկը (մյուս պատգամավորներն են եղել Մոլլի Սքոթ Կատոն, Միշել Ռիվասին և Թոմաս Ուեյցը), որը ժամանակավորապես ձերբակալվել է եվրոպական B61 միջուկային ռումբերի առկայության դեմ բողոքելու համար Կլայն Բրոգել ավիաբազա ներխուժելու պատճառով, բողոք, որը հաջորդել է նույն ամսվա սկզբին Միջին հեռահարության միջուկային ուժերի (INF) պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն[11]։
Մեցն ապրում է հայրենի քաղաքում, ամուսնացած է և ունի չափահաս դուստր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիլի Մեց» հոդվածին։ |
|