Գյուղ | ||
---|---|---|
Թլանցիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Թլանզիտ, Թիլենզիդ, Թիլենզիտ, Թիլէնզիդ, Թիլէնզիտ, Թլանզիդ, Թլանզիտ, Թլանցիք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թլանցիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Ծովք լճակի հյուսիսային կողմում։
Գյուղի բնակիչները կոտորվել կամ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբին ուներ ավելի քան 100 հայ բնակիչ։
Թլանցիկն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղում գտնվել է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անձիտ գավառի Անձիտ բերդը, որի ավերակների մնացորդները պահպանվել էին մինչև Մեծ եղեռնը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 191)։ |