Թլկատին

Ավան
Թլկատին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԹիլկատի, Թլկատի, Թլկատիս, Թլղատի, Խոյլու, Խույլի, Խույլու
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Թլկատին (Աշխարհ)##
Թլկատին (Աշխարհ)

Թլկատին, ավան (գյուղաքաղաք, գյուղ) Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անձիտ գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք՝ Արածանիի ձախակողմյան վտակ Ուլ գետի ափին։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը ստուգաբանվում է որպես թիլ՝ բլուր և Կարին (անձնանուն) բառերի զուգորդմամբ։ Ըստ արևելագետ Ն. Մարտիրոսյանի անվանումն ունի ասորեստանյան ծագում և կապված է կատիշ բառի հետ, որը նշանակում է լեռնային քաջազգիներ։

Գյուղի գոյությունը վերագրվում է հնագույն խեթա-ասորական ժամանակներին։ Ժամանակակից Թլկատինը վերաբնակեցվել է 1700 թվականին։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբերին գյուղը մեծ բնակավայր էր՝ գյուղաքաղաք և ավան։ Թլկատինի հայերը զանգվածաբար կոտորվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բռնագաղթի ենթարկված՝ Դեյր Էզ-Զոր և Ուրֆա աքսորված հայերից փրկվել է ընդամենը 100 մարդ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի վերջին ուներ 360 տուն՝ ավելի քան 3600 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և արհեստներն էր։ Գյուղւոմ հատկապես մշակում էին խաշխաշ, որից ստացված օփիումը վաճառում էին շահավետ գներով։ Արհեստներից տարածված էր կաշեգործությունը։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թլկատինն ուներ մի հին և Ս. Ստեփանոս անունով (կառուցված 1860 թ.) եկեղեցիներ։

Բողոքական հայերն ունեին ժողովարան և վարժարան։ XX դարի սկզբներին ավանն ուներ 6 հայկական վարժարան։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թլկատինում է ծնվել արևմտահայ գրող-գրաքննադատ Թլկատինցին՝ Հովհաննես Հարությունյանը (1860-1915)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 456
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 191
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 101