Գյուղ | |||
---|---|---|---|
Թխկուտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Մեղրի (համայնք) | Մեղրի համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Վերին Վարդանաձոր, Մարալզամի | ||
ԲԾՄ | 1200 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 69[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | թխկուտեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Թխկուտ գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Թխկուտ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Վարդանազուր Երկրորդ անունով[3]։ 2006 թվականի հուլիսի 4-ին վերանվանվել է Թխկուտ։
Գտնվում է Մեղրի գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1200 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 60 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում եղել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի բնակավայր[3]։ Խորհրդային Միության տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մեջ` հարևան Այգեձոր և Վարդանիձոր գյուղերի հետ կազմելով Վարդանիձոր համայնքը։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Թխկուտի մշտական բնակչությունը կազմել է 69, առկա բնակչությունը՝ 45 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները բնակչությունը եղել են ադրբեջանցիներ[4], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Թխկուտ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 18 | 123 | 213 | 73 | 134 | 161 | 179 | 178 | 62 | 49[6] | 69[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղի մոտ կա պղնձամոլիբդենային հանքավայր։
|
|