Տեսակ | աղանդեր և Աղանդեր պաղպաղակից |
---|---|
Ենթատեսակ | ice cream-based dessert? |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Baked Alaska Վիքիպահեստում |
«Թխված Ալյասկա» (անգլ.՝ Baked Alaska), աղանդեր, պաղպաղակ բիսկվիթային հիմքի վրա՝ ծածկված հարած ձվի սպիտակուցով. այն կարմրացնում են ջեռոցում։
Ըստ տարածված վարկածի՝ «թխված Ալյասկա» անվանումը հորինել է Նյու Յորքի Delmonico’s ռեստորանի խոհարար Չարլզ Ռանհոֆերը 1867 թվականին՝ ի պատիվ Ռուսական կայսրությունից Ալյասկայի գնման։ Վարկածը չի հաստատվում հավաստի տվյալներով, և ինքը՝ Ռանհոֆերը, 1894 թվականին անվանել է ուտեստը «Ալյասկա, Ֆլորիդա», հավանաբար, նկատի ունենալով սառը և տաք բաղադրիչների միջև հակադրությունը[1][2][3]։ Այլ տեղեկությունների համաձայն՝ աղանդերը հորինել են չինացի խոհարարները, որոնք Փարիզում 1860 թվականին ֆրանսիացի խոհարարների հետ կիսվել են պաղպաղակի թխման գաղտնիքներով։ Ֆրանսիայում աղանդերը մատուցվում է «նորվեգական ձվածեղ» (ֆր.՝ omelette à la norvégienne) անվանումով[4][5][6]։
Պաղպաղակը տարածում են բիսկվիթի շերտի վրա, տալիս են հարկավոր ձևը և սառեցնում։ Սեղանին մատուցելուց առաջ, ամբողջությամբ ծածկում են շաքարով հարած ձվի սպիտակուցի խիտ փրփուրով և արագ թխում ուժեղ տաքացված ջեռոցում, որպեսզի սպիտակուցը թեթևակի կարմրի։ Աղանդերը անմիջապես մատուցվում են սեղանին, քանի դեռ բեզեն տաք է, իսկ պաղպաղակը չի հալվել[7]։ Բեզեն արդյունավետ ջերմամեկուսիչ է, որը պաղպաղակը պահպանում է ջեռոցի տաքությունից։
Ռանհորֆ քաղաքի Delmonico’s ռեստորանում մատուցված տորթի բաղադրատոմսը պարունակում էր բանանի պաղպաղակ և պնդուկի բիսկվիթ[1]։ Տարբեր բաղադրատոմսերում օգտագործում են տարբեր տեսակի պաղպաղակներ և տարբեր տեսակի բիսկվիթներ։ Երբեմն պաղպաղակը տեղադրվում է կեքսի, սուրբծննդյան պուդինգի, կոճապղպեղով անուշահացի վերին շերտի վրա։ Աղանդերի չինական տարբերակը պատրաստվում է վանիլային և կոճապղպեղի պաղպաղակից։ Հայտնի շոու-տարբերակում «Թխված Ալյասկայի» վրա, որը կոչվում է «Ալյասկայի ռումբ», լցնում են ռոմ և մատուցելուց առաջ ֆլամբացնում[8]։ «Թխված Ալյասկայի» պատրաստման համար 1974 թվականին Ժակլին Դիազը պատրաստել է բիսկվիթների թխման համար նախատեսված կաղապար, որի մեջ հարմար է լցնել պաղպաղակը։
{{cite web}}
: More than one of |author=
and |last=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխված Ալյասկա» հոդվածին։ |
|