![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1] |
Թվական | մարտի 29, 2007[2] |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Չան Գյու Սոն |
Դերակատարներ | Cha Seung-won?, Yoo Hai-Jin? և Փյոն Հի Բոն |
Երաժշտություն | Չխվե Սին Հյոն |
Մոնտաժ | Կո Իմ Փյո[2] |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Թշնամիների փոքր քաղաք (կորեերեն՝ 이장과 군수), հարավկորեական ֆիլմ, որը թողարկվել է 2007 թվականին։
Չո Չոն Սամը և Նո Դե Գյուն հին ընկերներ են, ովքեր միասին հաճախել են նույն տարրական դպրոցը։ Նրանց դպրոցական օրերին, Չոն Սամը դասարանի ավագն էր, իսկ Դե Գյուն նրա օգնականը։ Քսան տարի անց նրանք տեղերով փոխվում են՝ Չոն Սամը դառնում է ֆերմեր իր հայրենի գյուղում, իսկ Դե Գյունը ընտրվել է նահանգի ղեկավար։ Սկզբում Չոն Սամը իր հին ընկերոջը խնդրում է ծրագրեր ձեռնարկել գյուղի զարգացման համար, բայց խնդրանքները մերժվում են։ Հետո, Դե Գյուն ծրագրում է կառուցել վտանգավոր թափոնների օգտագործման արտադրմաս։ Չոն Սամը որոշում է նրա դեմ պլան ծրագրել և հին ընկերները դառնում են թշնամիներ։
Ֆիլմը թողարկվել է Հարավային Կորեայում, 2007 թվականի մարտի 29-ին[3] և առաջին շաբաթը ունեցավ 440,516 դիտորդ[4]։ Հարավային Կորեայում ֆիլմը ընդհանուր քանակով ունեցավ 1,269,142 դիտորդ[3], շահույթը կազմելով 8,095,062 դոլլար[5]։
Հիմնականում ֆիլմը ունեցել է դրական կարծիքներ[6]։ The Korea Times թերթի քննադատ Կիմ Տե Ջոնը ընդգծել է ֆիլմի զվարճալի լինելը և հաճելի սաունդթրեքը[7]։
|