Լյութկեն ծնվել է 1981 թվականին Գերմանիայում[8]։ Վեց տարեկան հասակում մանուկ Թիբիի ծնողները նրան նվիրել են «Schneider» գունավոր անձնական համակարգիչ[9][10]։ 11-ից 12 տարեկան հասակից ապագա ձեռներեցը կրկնօրինակել է իր սիրելի խաղերի կոդերը և կատարելագործել համակարգչի սարքախումբը։ Լյութկեն դուրս է մնացել դպրոցից և միացել Կոբլենցեր Կարլ-Բենզ դպրոցի կողմից կազմակերպվող ծրագրավորման դասընթացին[11][12]։ 2002 թվականին Գերմանիայից տեղափոխվել է Կանադա[9][11]։
2004 թվականին Լյութկեն ծնողների հետ համատեղ ստեղծել է «Snowdevil» սնոուբորդների առցանց խանութը[5][13][14]։ Լյութկեն կայքի համար կառուցել է նոր էլեկտրոնային առևտրի հարթակ՝ օգտվելով «Ruby on Rails»-ից[12][15][16]։ Որոշ ժամանակ անց «Snowdevil»-ի հիմնադիրներն ընկերության առաջնային նպատակ դարձրեցին էլեկտրոնային առևտրի զարգացումը, ինչի արդյունքում 2006 թվականին ստեղծվեց «Shopify»-ը[17][18][19]։
2014 թվականի նոյեմբերին «The Globe and Mail» ամսագիրը Թոբի Լյութկեին անվանել «Տարվա լավագույն գլխավոր գործադիր տնօրեն»[20][21]։
2019 թվականին Թոբին 1,000,001 ԱՄՆ դոլլար է նվիրաբերել «Team Trees» բնապահպանական միջոցառմանը, որը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պահպանում է ամենախոշոր նվիրաբերության կարգավիճակը[22]։