Թոդ Լաուեր Tod R. Lauer | |
---|---|
Ծնվել է | 1957 Օհայո, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Արիզոնա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Ազգային աստղագիտական օպտիկական աստղադիտարան[1] և Փրինսթոնի համալսարան[2] |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում (դեկտեմբեր 1983), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (հունիսի 14, 1979) և Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում[3] |
Գիտական ղեկավար | Սանդրա Ֆաբեր[3] |
Պարգևներ |
Թոդ Լաուեր (անգլ.՝ Tod R. Lauer, 1957, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ։ Աշխատում է Ազգային օպտիկական աստղագիտության աստղադիտարանում որպես հետազոտող։
Նա անդամակցել է Հաբբլ աստղադիտակի «Լայն տեսադաշտով մոլորակադիտական խցիկի» թիմի անդամ, և հանդիսացել է Նյուկեր թիմի հիմնադիր անդամներից մեկը։
Լաուերի հետազոտական հետաքրքրություններից են գալակտիկաների կենտրոններում զանգվածեղ սև խոռոչների որոնումները[4], էլիպտիկ գալակտիկաների կառուցվածքը, աստղային բնակչությունները, տիեզերքի մեծ մասշտաբի կառուցվածքները, և աստղագիտական լուսանկարների մշակումը[5]։ Նա է ղեկավարել Մութ էներգիայի տիեզերական աստղադիտակի հետազոտական թիմը[6], որը հանդիսացել է Լայն տեսադաշտով ինֆրակարմիր աստղադիտակի ստեղծման նախատիպը։ (3135) Լաուեր աստերոիդը անվանվել է Թոդ Լաուերի պատվին[7]։
Լաուերը նաև նկարահանվել է Մերկ գիտություն վավերագրական հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[8]։
Նա նաև մասնակվել է Նոր հորիզոններ առաքելության Պլուտոնի թիմին, կիրառելով իր մեծ փորձառությունը, օգնելով թիմին ստանալ Պլուտոնի և Քարոնի առավել որակյալ լուսանկարներ։
|