Թոդ Ուոլթերս

Թոդ Ուոլթերս
հոկտեմբերի 13, 1960(1960-10-13) (64 տարեկան) -
ԾննդավայրHiawatha, Կանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ ռազմաօդային ուժեր
Կոչումgeneral?
Մարտեր/
պատերազմներ
Իրաք-քուվեյթյան պատերազմ, Աֆղանական պատերազմ և Իրաքյան պատերազմ
ԿրթությունՀարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ
Պարգևներ

Թոդ Դանիել Ուոլթերս (անգլ.՝ Tod Daniel Wolters, հոկտեմբերի 13, 1960(1960-10-13), Hiawatha, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ, զինված ուժերի Եվրոպական հրամանատարության սպա և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար (2019 թվականի մայիսից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Ուոլթերսը ծնվել է 1960 թվականին[1]։ Հայրը[2]՝ Թոմաս Էդվարդ Ուոլթերսը (1932-2004), եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ[3][4][5]։

1982 թվականին ավարտել է Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգսի ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիան՝ բակալավրի աստիճանով։ Նույն թվականի հունիսի 2-ին ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում։ 1982 թվականի հունիսից մինչև 1983 թվականի հունիսը եղել է Տեխասի Ռիզ ավիաբազայի թռիչքային պատրաստության կուրսի ուսանող, 1983 թվականի հուլիսից մինչև 1983 թվականի օգոստոսը՝ Նյու Մեքսիկո նահանգի Հոլոմեն ավիաբազայում կործանիչների ուսուցման դասընթացի ուսանող, 1983 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր, Ֆլորիդա նահանգի՝ Պատրիկ ավիաբազայում OV-10 փոխարինման վարժական ստորաբաժանման ուսանող, 1983 թվականի նոյեմբերից մինչև 1984 թվականի հունիս՝ Զեմբախի ավիաբազայում օդային աջակցության OV-10 704-րդ տակտիկական էսկադրիլիայի օդաչու։ 1984 թվականի հունիսի 2-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում[6][7]։

1984 թվականի հուլիսից մինչև 1986 թվականի սեպտեմբերը եղել է OV-10-ի օդաչու-հրահանգիչ և Կալիֆոռնիա նահանգի 27-րդ տակտիկական էսկադրիլիայի քննիչ` Ջորջ ավիաբազայում։ 1986 թվականի հունիսի 2-ին ստացել է կապիտանի կոչում։ 1986 թվականի հոկտեմբերից մինչև նոյեմբեր եղել է Ֆլորիդա նահանգի Թինդալ ավիաբազայում F-15-ի փոխարինման վարժական ստորաբաժանման ուսանող, 1987 թվականի մայիսից մինչև 1989 թվականի դեկտեմբեր՝ F-15 օդաչու-հրահանգիչ և 53-րդ մարտավարական կործանիչ էսկադրիլիայի թռիչքային քննիչ Բիթբուրգի ավիաբազայում։ 1990 թվականի հունվար-ապրիլ ամիսներին սովորել է ԱՄՆ ՌՈՒԳ զինագործական դպրոցում Նևադայի նահանգի Նելլիս ավիաբազայում, որտեղ ավարտել է F-15 կործանիչների հրահանգիչների մարտական դասընթացը[6][7]։

1990 թվականի մայիսից մինչև 1992 թվականի փետրվար եղել է Հոլոմեն ավիաբազայի 9-րդ մարտավարական կործանիչ էսկադրիլիայի սպառազինության և մարտավարության բաժնի պետ, Նյու Մեքսիկո նահանգի Հոլոմեն ավիաբազայում, 1992 թվականի մարտից մինչև 1995 թվականի մարտ՝ օպերատիվ հարցերով սպայի օգնական, օդանավի հրամանատար և F-15 դիվիզիայի օդաչու-հրահանգիչ ԱՄՆ ՌԳՈՒ զինագործական դպրոցում՝ Նևադա նահանգի Նելլիս ավիաբազայում։ 1994 թվականի մարտի 1-ին ստացել է մայորի կոչում։ 1995 թվականին ավարտել է Ալաբամա նահանգի Մաքսվելի ավիաբազայի օդային հրամանատարաշտաբային քոլեջը, իսկ 1996 թվականին՝ Վիրջինիա նահանգի Նորֆոլկի զինված ուժերի շտաբային քոլեջը և Էմբրի-Ռիդլ աերոնավտիկայի համալսարանը, որտեղ ստացել է աերոնավտիկ գիտությունների տեխնոլոգիաների բնագավառում մագիստրոսի աստիճան[6][7]։ Ունենալով «օդաչու-հրամանատար» որակավորման աստիճան՝ Ուոլթերսը թռել է ավելի քան 4,990 ժամ՝ առավելապես F-15C, F-22, OV-10, T-38, A-10 ինքնաթիռներով[6][7]։

1995 թվականի ապրիլից մինչև 1997 թվականի մարտ եղել է ԱՄՆ Հավայի նահանգի խաղաղօվկիանոսյան հրամանատարության սպայի` Քեմփ Սմիթի օգնականը, 1997 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր՝ Ալյասկա նահանգի Էլմենդորֆ ավիաբազայի 3-րդ թևի անվտանգության բաժնի պետ։ 1998 թվականի հունվարի 1-ին ստացել է փոխգնդապետի կոչում։ 1998 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր եղել է օպերատիվ հարցերով սպա, իսկ 1999 թվականի հունվարից մինչև 2000 թվականի հունիս՝ Ալյասկայի Էլմենդորֆ ավիաբազայի 19-րդ կործանիչ էսկադրիլիայի հրամանատար։ 2000 թվականի հուլիսից մինչև 2001 թվականի հունիսը սովորել է ԱՄՆ բանակի ռազմական Փենսիլվանիա նահանգի Քարալայլի Քարալայիլ-Բարակս քոլեջում, որն ավարտել է ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանով[6][7]։

2001 թվականի հունիսից մինչև 2002 թվականի ապրիլ եղել է օպերատիվ կարիքների վարչության մարտական ուժերի բաժնի պետ Արլինգթոնում՝ Վիրջինիա նահանգի՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնակայանում։ 2002 թվականի հուլիսի 1-ին ստացել է գնդապետի կոչում։ 2002 թվականի մայիսից մինչև 2004 թվականի հուլիսը եղել է Վիրջինիա նահանգի Լենգլի ավիաբազայի առաջին օպերատիվ խմբի հրամանատար (միաժամանակ 2003 թվականի փետրվարից մինչև մայիս եղել է 485-րդ օդային էքսպեդիցիոն թևի հրամանատար Հարավարևմտյան Ասիայում)։ 2004 թվականին ավարտել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջի Հարվարդի համալսարանի[6][7] Ջոն Ֆ. Քենեդիի անվան դպրոցը։

2004 թվականի հուլիսից մինչև 2006 թվականի ապրիլը Տեխասի Լաֆլին ավիաբազայում եղել է 47-րդ թռիչքային ուսումնական թևի հրամանատար, 2006 թվականի հունիսից մինչև 2008 թվականի մարտ՝ 325-րդ կործանիչ թևի հրամանատար, Ֆլորիդա նահանգի Թինդալ ավիաբազայում։ 2007 թվականին ավարտել է Ալաբամա նահանգի Մաքսվելի ավիաբազայում միավորված ուժերի ավիացիոն հրամանատարի դասընթացը։ 2007 թվականի նոյեմբերի 2-ին ստացել է բրիգադի գեներալի կոչում։ 2008 թվականի մարտից մինչև 2009 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում եղել է Աֆղանստանում Միացյալ անցումային հրամանատարության ռազմաքաղաքական հարցերով հրամանատարի տեղակալ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության գլխավոր գրասենյակում` Քաբուլում։ 2009 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի մայիսը զբաղեցրել է օդային, տիեզերական և կիբեռտարածաշրջանային գործողությունների տնօրենի պաշտոնը ԱՄՆ ռազմաօդային ուժերի տիեզերական հրամանատարության կենտրոնակայանում՝ Փիթերսոն ավիաբազայում։ 2010 թվականին ավարտել է մարտական գործողությունների միացյալ կուրսը Ալաբամա նահանգի Մաքսվելի ավիաբազայում դրոշ-սպաների համար, ինչպես նաև Փենսիլվանիա նահանգի համակցված ուժերի ցամաքային բաղադրիչի հրամանատարական դասընթացը Կարլայլ-Բարրաքսում։ 2011 թվականի օգոստոսի 2-ին ստացել է գեներալ-մայորի կոչում[6][7]։

2011 թվականի մայիսից մինչև 2012 թվականի մայիսը Աֆղանստանում եղել է 9-րդ օդատիեզերական էքսպեդիցիոն թիրախային խմբի հրամանատար և Աֆղանստանում ԱՄՆ ուժերի օդային մասի հրամանատարի տեղակալ։ 2012 թվականի հունիսից մինչև 2013 թվականի օգոստոսը եղել է Վիրջինիա նահանգի Արլինգտոնի Պենտագոնում ԱՄՆ ՌԳՈՒ-ի քարտուղարի դիվանատանը օրենսդիր մարմինների հետ կապերի գծով տնօրենի պաշտոնում։ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբեր զբաղեցրել է Արիզոնա նահանգի Դևիս-Մոնտեն ավիաբազայում գտնվող ռազմական ավիացիոն հրամանատարության և ԱՄՆ Հարավային հրամանատարության ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը։ 2014 թվականին ավարտել է Վաշիգնտոնում գտնվող Լեսլի Ջ. Ֆորտի՝ ազգային պաշտպանության համալսարանի «PINNACLE» դասընթացը[6][7]։

2014 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի հուլիս եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնակայանում գործողությունների շտաբի պետի տեղակալ, 2015 թվականի հուլիսից մինչև 2016 թվականի օգոստոսին` Վիրջինիա նահանգի Արլինգթոնի Միացյալ շտաբում գործողությունների տնօրեն։ 2016 թվականի օգոստոսի 11-ին ստացել է գեներալի կոչում։ 2016 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի ապրիլը եղել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարի, ինչպես նաև Ռամշտայն ավիաբազայում Միացյալ օդային հրամանատարության հրամանատարի և Գերմանիայի Կալկարի օդային ուժերի կոմպետենտության Միացյալ կենտրոնի տնօրենի պաշտոններում[6][7]։ Այդ պաշտոններում նրան նախորդել է Ֆրենկ Գորենկոն, իսկ իրավահաջորդը եղել է հայազգի Ջեֆրի Հարրիգյանը[8][9]։

2019 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի հավանությունը ստանալով՝ Ուոլթերսին նշանակել Է ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում՝ երկու պաշտոններից հեռացող գեներալ Քերթիս Սկապարոտիի փոխարեն[10][11][12][13]։ Մայիսի 2-ին ԱՄՆ բանակի քարտուղար Մարկ Էսպերի մասնակցությամբ հրամանատարի լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում[14][15]։ Մայիսի 3-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մասնակցությամբ գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Բելգիայի Մոնսում[16][17]։

Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Gold star
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
V
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze star
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze star
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze star
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Silver oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt

Վերևից ներքև, ձախից աջ[6][18]:

  • Առաջին շարքը` Պաշտպանության նախարարությանը «Անմնացորդ ծառայելու համար» մեդալ, «ռազմաօդային ուժերին անմնացորդ ծառայության համար» մեդալ, «գերազանց ծառայության համար» մեդալ։
  • Երկրորդ շարքը` «Պատվո լեգեոն» շքանշան, «Բրոնզե աստղ» և «Գովելի ծառայության համար» մեդալներ։
  • Երրորդ շարքը` «Գովելի ծառայության համար» մեդալ, «Ռազմաօդային ծառայության» մեդալ, ավիացիոն մեդալ «Ձեռքբերումների համար»։
  • Չորրորդ շարքը` «Համատեղ հրամանատարության գովասանքի» մեդալ, Ռազմաօդային ուժերում «Գովասանքի» և «Ձեռքբերումների» համար մեդալ։
  • Հինգերորդ շարքը` Ռազմաօդային ուժերում «Մարտական գործողությունների համար» մեդալ, կոչման բարձրացում, մրցանակ ողջ զորամասին, «Ավիացիայի գլխավոր վարչության» մրցանակ։
  • Վեցերորդ շարքը` «Լավագույն ավիացիոն ստորաբաժանման» մրցանակ, «Ռազմաօդային ուժերի առանձին կազմակերպության» մրցանակ, «Բանակի լավագույն ստորաբաժանման» համար մրցանակ։
  • Յոթերորդ շարքը`«Մարտական պատրաստության» մեդալ, «Ազգային պաշտպանությանը ծառայելու համար» մեդալ, «Արշավախմբի զինված ուժերի» մեդալ։
  • Ութերորդ շարքը`Մեդալ «Հարավարևմտյան Ասիայում ծառայության համար», «Աֆղանստան կազմակերպության» մեդալ, «Ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի արշավախմբային ուժերում ծառայության» համար մեդալ։
  • Իններորդ շարքը`, «Մեդալ Ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմին մասնակցության» համար, «Կարճ սպասարկման ժապավեն» արտերկրի ռազմաօդային ուժերում, «Երկար սպասարկման ժապավեն» արտերկրի ռազմաօդային ուժերում։
  • Տասներորդ շարքը` «Ռազմաօդային ուժերում արշավախմբի» ծառայության ժապավեն, «Ռազմաօդային ուժերի արշավախմբային ծառայության» ժապավեն ոսկե շրջանակով, «Ռազմաօդային ուժերում կյանքի կյանքի նվաճումների» մրցանակ, «Ռազմաօդային ուժերի փորձագիտական ժապավենի»։
  • Տասնմեկերորդ շարքը` «Ռազմաօդային ուժերի ուսումնասիրության» համար, «ՆԱՏՕ»-ի մեդալ, «Միջազգային անվտանգության աջակցության ուժեր» մեդալ, «Ազատագրման» մեդալ (Քուվեյթ);
  • Տասներուերորդ շարքը` «ԱՄՆ ՌՕՈՒ օդաչու-հրամանատարի» կրծքանշան, «Հիմնական տիեզերական գործողությունների» կրծքանշան։
  • Տասներեքերորդ շարքը` «ԱՄՆ եվրոպական հրամանատարության» կրծքանշան, «Միացյալ շտաբի պետերի» կրծքանշան, «Ռազմաօդային ուժերի շտաբի» կրծքանշան։

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշաններ Կոչում Ամսաթիվ
Գեներալ օգոստոսի 11, 2016 թվական
Գեներալ-լեյտենանտ սեպտեմբերի 24, 2013 թվական
Գեներալ-մայոր օգոստոսի 2, 2011 թվական
Բրիգադի գեներալ նոյեմբերի 2, 2007 թվական
Գնդապետ հուլիսի 1, 2002 թվական
Փոխգնդապետ հունվարի 1, 1998 թվական
մայոր մարտի 1 1994 թվական
Կապիտան հունիսի 2 1986 թվական
Առաջին լեյտենանտ հունիսի 2, 1984 թվական
Երկրորդ լեյտենանտ հունիսի 2, 1982 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Tod D. Wolters ist neuer NATO-Oberbefehlshaber». bundeswehr-journal. 4 мая 2019. Վերցված է 7 мая 2019-ին.
  2. Patty Moore (28 мая 2014). «Veterans of Korea honored in Everest». Hiawatha World. Արխիվացված է օրիգինալից 2019-06-01-ին. Վերցված է 7 мая 2019-ին.
  3. «Brigadier General Thomas E. Wolters». Военно-воздушные силы США. Վերցված է 7 мая 2019-ին.
  4. «Thomas E. Wolters». Find a Grave. Վերցված է 7 мая 2019-ին.
  5. «Thomas Edward Wolters». The Hall of Valor Project. Վերցված է 7 мая 2019-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 «General Tod D. Walters». Военно-воздушные силы США. Վերցված է 7 мая 2019-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «General Tod D. Wolters». Объединенный центр компетентности в воздушной мощи. Վերցված է 7 мая 2019-ին.(չաշխատող հղում)
  8. «USAFE-AFAFRICA welcomes new commander». ВВС США в Европе и Африке. 1 мая 2019. Վերցված է 1 июня 2019-ին.
  9. Jennifer H. Svan (1 мая 2019). «Seasoned fighter pilot with experience in Europe takes command of USAFE-AFAFRICA». Stars and Stripes. Վերցված է 1 июня 2019-ին.
  10. «General Officer Announcement». Министерство обороны США. 15 марта 2019. Վերցված է 30 апреля 2019-ին.
  11. «U.S. Air Force General Tod D. Wolters nominated to be 19th SACEUR». Верховное главнокомандование ОВС НАТО в Европе. 15 марта 2019. Վերցված է 30 апреля 2019-ին.
  12. «NATO announces nomination of General Tod D. Wolters as Supreme Allied Commander Europe». НАТО. 15 марта 2019. Վերցված է 30 апреля 2019-ին.
  13. Corey Dickstein (15 марта 2019). «Trump taps Air Force general to lead US European Command, NATO forces». Stars and Stripes. Վերցված է 1 июня 2019-ին.
  14. «U.S. European Command holds Change of Command». Европейское командование США. 2 мая 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 3 мая 2019-ին.
  15. Michael Weißenborn (2 мая 2019). «Eucom-Kommandowechsel. Die politische Krise bleibt außen vor». Stuttgarter Nachrichten. Վերցված է 1 июня 2019-ին.
  16. «NATO Secretary General praises the Supreme Allied Commander Europe's long-standing contribution to Euro-Atlantic defence and security». НАТО. 3 мая 2019. Վերցված է 3 мая 2019-ին.
  17. «US Air Force Gen. Tod Wolters sworn in as NATO commander». Air Force Times. 5 мая 2019. Վերցված է 1 июня 2019-ին.
  18. «Tod Daniel Wolters». The Hall of Valor project. Վերցված է 1 июня 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝
Ֆրանկ Գորենգ
Եվրոպայում ԱՄՆ-ի և Աֆրիկայի ռազմաօդային ուժերի հրամանատար
2016—2019
Հաջորդող՝
Ջեֆրի Հարրիգյան
Նախորդող՝
Կյորտիս Սկապարոտտի
ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության հրամանատար և
2019 թվականից
Հաջորդող՝
հայտնի չէ
Նախորդող՝
Կյորտիս Սկապարոտտի
Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար
2019 թվականից
Հաջորդող՝
հայտնի չէ