Թոմ Մքսորլի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1960[1] (64 տարեկան) |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտացում | ռադիոհաղորդավար, խմբագիր և կինոքննադատ |
Թոմ Մքսորլի (անգլ.՝ Tom McSorley, ծննդյան անունը՝ Թոմաս Հոլլանդ Մքսորլի, փետրվարի 20, 1960[1]), կանադացի կինոքննադատ։
Կանադական կինոինստիտուտի գործադիր տնօրենն է։ Կարլտոմի համալսարանի կինոուսումնասիրությունների սեսիոն դասախոս է, CBC Radio One ռադիոցանցի ֆրիլանսեր և նախկին թատերական քննադատ, «Rivers of Time: The Films of Philip Hoffman» (2008) խմբագիր[2], «Self Portraits: The Cinemas of Canada Since Telefilm» (2006) և «Life Without Death: The Cinema of Frank Cole» (2009) համախմբագիր[3]։ Կանադական և միջազգային կինոյին առնչվող բազմաթիվ հոդվածների հեղինակ է, ինչպես նաև Ատոմ Էգոյանի «Ապահովագրական գործակալը» ֆիլմի նոր քննադատական ուսումնասիրության հեղինակ[4][5]։ 1997 թվականին Մքսորլին ստեղծել է ամենամյա Լատինաամերիկյան կինոփառատոնը՝ որպես Կանադական կինոինստիտուտի Կանադայի մայրաքաղաքում ընթացող միջազգային կինոծրագրի բաղադրիչ։
Մքսորլին նաև երգիչ և թմբկահար է, Օտտավայի Presence ռոք խմբի անդամ։
2017 թվականին Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում «Ժամանակակից կանադական կինո» թեմայով վարպեության դաս է ունեցել Երևանում[6]։
|