Թոմ Ռիփլի | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, գրական հերոս և կինոհերոս |
Հեղինակ | Պատրիսիա Հայսմիթ |
Ներկայացված է | The Talented Mr. Ripley?, Ripley?, «Վառ արևի տակ», Ripley's Game?, Տաղանդավոր միստր Ռիփլին (վեպ), Միսթր Ռիփլին հողի տակ, Ripley's Game?, The Boy Who Followed Ripley? և Միստր Ռիփլին ջրի տակ |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ծննդավայր | Բոստոն |
Մասնագիտություն | con artist, սերիական մարդասպան և art forger |
Դերը կատարել են | Ալեն Դելոն, Մեթ Դեյմոն և Էնդրյու Սքոթ |
Թոմաս Ֆելիքս Ռիփլին (անգլ.՝ Tomas Felix Ripley), Պատրիսիա Հայսմիթի հոգեբանական հանցավոր թրիլերների ցիկլի և դրանց վերաբերյալ մի շարք էկրանավորումների կենտրոնական կերպարը։ Թոմը` էմոցիոնալ և բարոյապես անկայուն անձնավորություն է։
Գրող Պատրիսիա Հայսմիթը բնութագրել է իր կերպարին հետևյալ կերպ. «Բարեկիրթ,անբարոյական և վստահություն շահող սերիական մարդասպան` արվեստի նկատմամբ ունեցած կրքով», որը պայքարում է արդարության համար[1]։ Կինոքննադատ Ռոջեր Էբերթը, Ռիփլիին նկարագրել է, որպես. «հմայիչ և կիրթ հրեշ»։ Ըստ Book ամսագրի Թոմ Ռիփլիին զբաղեցրել է 20-րդ դարի լավագույն կերպարների ցանկի 60-րդ հորիզոնականը.[2]:
Ռիփլին` զգայուն և բարդ տղամարդ է, որն ապրում է Ֆրանսիայում սովորական կյանքով։ Ժամանակի մեծ մասը նա զբաղվում է իր պարտեզով, նկարներ է նկարում և օտար լեզուներ է սովորում։ Նրա եկամտի աղբյուրը Ռիչարդ Գրինլիֆի փողերն է, իսկ ավելի ուշ `«Buckmaster Gallery» արվեստի պատկերասրահը, ինչպես նաև նրա կնոջ՝ Էլոիզի հարուստ հորից ստացած միջոցները։ Նա քաղաքավարի և ընկերասեր է։
Ռիփլին պատկերված է որպես խիղճ չունեցող մարդ։ Երբեմն նա զղջման զգացողություն է զգում. Օրինակ, ափսոսում է, որ սպանել է Դիկ Գրինլեֆին, քանի որ նա համակրում էր վերջինիս, իսկ Ֆրեդի Մյլզի սպանությունը անվանել է հիմար և անտեղի։ Ամենակարևորը, նա նույնիսկ չի կարող հիշել իր բոլոր զոհերին[3]։
Չնայած դրան, նա հետևում է իր էթիկական նկատառումներին. Ռիպլին նողկալի զգացողություն ունի սպանությունների նկատմամբ, ուստի նա փորձում է խելացիորեն հիմնավորել, թե ինչու է սպանում այս կամ այն մարդուն։ Նա եզրակացնում է, որ միակ բացատրությունը`«անհրաժեշտությունն», ոստիկանության կողմից բացահայտելու վախն է։ Նրան բնութագրում են որպես տիպիկ խանգարումով անձ` խելացի, հաճելի[4]։
Գրող Գրեյ Գուրին, չնայած Ռիփլիի հոգեվիճակի հակումներին, կարծում է. «Նա անբարոյական չէ (չնայած նրան այդպես է նկարագրում կինը` Էլոյիզան), նա գիտի, որ վատ բաներ է անում, և այլոց մեջ ուշադրություն է դարձնում այդ հատկանիշի վրա։ Նա երբեմն խղճի խայթ է զգում։ Նա խանգարված անձ չէ, քանի որ ունակ է զգալու կյանքը և այլոց հույզերը»[5]։
Հինգ վեպում Թոմ Ռիփլին անձամբ սպանել է 9 մարդու և ինչ-որ կերպ դարձե լևս չորսի մահվան պատճառը։
Գիրք | Սպանություն | Մահվան պատճառը |
---|---|---|
Տաղանդավոր միստր Ռիփլին | ||
Միստր Ռիփլին հողի տակ | ||
Ռիփլիի խաղը | ||
Նա, ով հետևում էր Ռիփլիին | ||
Միստր Ռիփլին ջրի տակ |
|