Թոմ Սթարիջ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1985[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ուինչեսթեր քոլեջ և The Harrodian School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ծնողներ | հայր՝ Charles Sturridge?, մայր՝ Phoebe Nicholls? |
Համատեղ ապրող(ներ) | Սիեննա Միլլեր և Կամիլա Բել |
Պարգևներ և մրցանակներ | |
Թոմաս Սիդնի Ջերոմ Սթարիջ (անգլ.՝ Thomas Sidney Jerome Sturridge, դեկտեմբերի 21, 1985[1][2], Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և «Թոնի» մրցանակի հավակնորդ։
Սթարիջ Թոմը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 21-ին Անգլիայում՝ Լոնդոնում՝ ռեժիսոր Չարլզ Սթարիջի և դերասանուհի Ֆիբի Նիկոլսի ընտանիքում։ Ավարտել է Վինչեստերի քոլեջը։ Ունի կրտսեր քույր՝ Մատիլդան, և կրտսեր եղբայր՝ Արթուրը։
Կինոյում առաջնաելույթ է ունեցել 1996 թվականին՝ «Գուլիվերի ճանապարհորդությունները» ֆիլմում խաղալով իր հոր դերը։ 2004 թվականին նկարահանվել Է «Փառամոլության տոնավաճառ» ֆիլմում Ջորջ Օսբորն կրտսերի և «Լինել Ջուլիա» ֆիլմում՝ Ռոջեր Գոսելինի դերում։
2008 թվականին «Տելեպորտ» ֆիլմում պետք է խաղար գլխավոր դեր[4], սակայն ռեժիսոր Դագ Լայմանը նկարահանումների սկզբնական շրջանում որոշել է, որ Սթարիջը շատ երիտասարդ է այդ դերի համար, և նրան փոխարինել է Հեյդեն Քրիստենսենը։ 2009 թվականին թողարկվել է «Ռոք-վոկալ» ֆիլմը, որտեղ Սթարիջը խաղացել է գլխավոր դերերից մեկը։
Նա սովորել է դերասան Ռոբերտ Փեթինսոնի հետ նույն դասարանում, որի հետ այժմ էլ ընկեր են[5]։
2011-2015 թվականներին Սթարիջը հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Սիեննա Միլլերի հետ[6]։ Նրանք ունեցել են դուստր՝ Մարլոու Օտոլին Լեյնգ Սթարիջը[7]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | հֆ | Գուլիվերի ճանապարհորդությունները | Gulliver's Travels | Թոմ Գուլիվեր |
1997 | ֆ | Կախարդական պատմություն | FairyTale: A True Story | Հեբ |
2004 | ֆ | Փառամոլության տոնավաճառ | Vanity Fair | երիտասարդ Ջորջ Օսբորն |
2004 | ֆ | Լինել Ջուլիա | Being Julia | Ռոջեր Գոսելին |
2005 | ֆ | Brothers of the Head | Brothers of the Head | Բարի Հաու |
2005 | հֆ | Շեքսպիրի սոնետների հանելուկը | A Waste of Shame: The Mystery of Shakespeare and His Sonnets | Ուիլյամ Հերբերթ |
2006 | ֆ | Like Mind | Like Mind | Նայջել |
2009 | ֆ | Ռոք-վոկալ | The Boat That Rocked | Կարլ |
2010 | ֆ | Հավերժության ակնկալիքով | Waiting for Forever | Ուիլ Դոներ |
2011 | ֆ | Թափթփուկներ | Junkhearts | Դենի |
2012 | ֆ | Ճանապարհին | On the Road | Կարլ Մարքս/Ալեն Գինզբերգ |
2014 | ֆ | Էֆի | Effie Gray | Ջոն Էվերեթ Միլլե |
2015 | ֆ | Խենթ ամբոխից հեռու | Far from the Madding Crowd | սերժանտ Ֆրենսիս Թրոյ |
2015 | ֆ | Մնացած մասը | Remainder | Թոմ |
2016 | ս | Դատարկ թագ | The Hollow Crown | Հենրի VI |
2017 | ֆ | Երգ երգի հետևից | Song to Song | ԲիՎիի եղբայր |
2017 | ֆ | Ճանապարհորդության ավարտ | Journey's End | Հիբերթ |
2017 | ֆ | Գեղեցկուհին հրեշի համար | Mary Shelley | Ջորջ Բայրոն |
2017 | ֆ | Ճանապարհորդության վերջը | Journey's End | Կարլ |
2018-2019 | ս | Քաղցր դառնություն | Sweetbitter | Ջեյք |
2019 | ֆ | Թավշյա բենզասղոց | Velvet Buzzsaw | Ջոն Դոնդոն |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Սթարիջ» հոդվածին։ |
|