Թոմաշ Զան լեհ.՝ Tomasz Zan | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1796[1] |
Ծննդավայր | Մյասոտա, Վիլեյսկի շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 19, 1855[1] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Կակովչինո |
Գերեզման | Smaĺjany |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, գրող, հանքաբան, ճանապարհորդ և գյուտարար |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Ժանրեր | էլեգիա, բալլադ, Տրիոլետ և քնարապատմողական |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ամուսին | Q107652791? |
Tomasz Zan Վիքիպահեստում |
Թոմաշ Զան (լեհ.՝ Tomasz Zan, բելառուս․՝ Тамаш Зан, Ֆոմա Կարլովիչ Զան; դեկտեմբերի 21, 1796[1], Մյասոտա, Վիլեյսկի շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 19, 1855[1], Կակովչինո), բանաստեղծ և ֆիլոմատների ընկերության անդամ, Ադամ Միցկևիչի և Յան Չեչոտի ընկերն է։ Նա մեծ դեր է ունեցել նոր գրական շարժման, այսպես կոչված, «Հեղափոխական ռոմանտիզմ» ճյուղում։ Առաջիններից մեկն է, ով ճանաչել է բելառուսական ժողովրդական ստեղծագործությունը՝ որպես իր քաղաքական ծրագրի մի բաժին։
1817 թվականին դարձել է ֆիլոմատների գաղտնի ուսանողական համայնքի հիմնադիրներից մեկը, 1820 թվականին «շողշողունների միության», 1820-1823 թվականներին եղել է ֆիլարետների հանրության ավագների բարձրագույն բաժնի ներկայացուցիչներից մեկը։
Եղել է նաև անգործների հանրության անդամներից մեկը, ձերբակալվել է ֆիլոմատների գործով 1823 թվականին։
1824 թվականի օգոստոսի 14 (26)-ի որոշմամբ դատապարտվել է ազատազրկման և աքսորի։ Թոմաշ Զանը, Յան Չեչոտը, Ադամ Սուզինը 1824 թվականի հոկտեմբերի 10/22/-ին ուղարկվել էն Օրենբուրգ։
Նա սկսել է գրել 1816 թվականից։ Գրել է էլեգիաներ, բալլադներ, տրիոլետներ, բանաստեղծություններ, երգիծական գործեր, որոնց թվում առավել հայտնի է «Ծխատուփի մահը» («Zgon tabakiery») բանաստեղծությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաշ Զան» հոդվածին։ |
|