Թոմաս Ալեն

Թոմաս Ալեն
Ծնվել էսեպտեմբերի 10, 1944(1944-09-10)[1][2][3] (80 տարեկան)
Seaham, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Անգլիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնբարիտոն[1]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական քոլեջ
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ (1968)[1] և Ryhope Grammar School?
Պարգևներ

Թոմաս Բոազ Ալեն (անգլ.՝ Thomas Boaz Allen, սեպտեմբերի 10, 1944(1944-09-10)[1][2][3], Seaham, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][6]), բրիտանացի օպերային երգիչ, բարիտոն։ Բրտանական կայսրության շքանշանի կոմանդոր, ասպետ-բակալավր։ Համարվում է 20-րդ դարավերջի լավագույն քնարական բարիտոններից մեկը։ 2011 թվականին դարձել է Դարհեմի համալսարանի կանցլեր[7][8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես բժշկագիտություն է ուսումնասիրել, սակայն թերի է թողել և 1964 թվականին ընդունվել երաժշտության թագավորական քոլեջը, որտեղ չորս տարի հմտացել է երգեհոնահարի և երգչի մասնագիտությունների մեջ։ Առաջնելույթով հանդես է եկել 1969 թվականին՝ Ուելսի ազգային օպերայում կատարելով Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայի գլխավոր հերոսի՝ Ֆիգարոյի դերերգը։ Դրանից երեք տարի անց առաջին անգամ ելույթ է ունեցել Քովենթ Գարդենում, 1972 թվականին ընդունվել նրա թատերախումբը։

2006 թվականին այնտեղ նշել է իր ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ ընդ որում՝ այդ ընթացքում հասցրել էր կատարել 50-ից ավելի օպերային դերեր[9]:Աչքի է ընկել հատկապես Դոն Ժուանի, կոմս Ալմավիվայի («Ֆիգարոյի ամուսնությունը»), Պապագենոյի («Կախարդական սրինգ»), Բիլլի Բալդի, Եվգենի Օնեգինի, մարկիզ Պոզայի («Դոն Կառլոս»), Ժերմանի («Տրավիատա»), Համլետի, Մակբեթի ինքնատիպ մարմնավորումներով։ Ալենի երգացանկում ընդգրկված են նաև երգչախմբային ստեղծագործություններ, օրատորիաներ, կամերային վոկալ քնարերգության գործեր, որոնց կատարման ժամանակ դրսևորում է խորագիտակ երաժիշտի հմտություն ու վարպետություն[10], գործի է դնում իր ձայնի հարուստ հնարավորությունները, միաժամանակ ի հայտ է բերում դերասանական տաղանդ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ալենը «Սանդերլենդ» ֆուտբոլային թիմի (Sunderland A.F.C.) աջակիցներից է[11]։ 2011 թվականին մասնակցել է այդ թիմի նախաձեռնած Foundation of Light բարեգործական միջոցառմանը[12]։

Պարգևներ և մեծարանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1983 — «Գրեմմի» մրցանակ «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի ձայնագրության համար (դիրիժոր՝ Գեորգ Շոլտի)[13]
  • Բավարիայի պետական օպերայի կամերզինգեր
  • Երաժշտության թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ
  • Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր (CBE - 1989)[14]
  • Ասպետ բակալավր (Kt - 1999)
  • Թագուհու՝ երաժշտության բնագավառի մեդալ (The Queen's Medal for Music, 2013)[15]
  • Երաժշտության թագավորական քոլեջի պատվավոր դոկտոր - (2015)[16]

Թոմաս Ալենը ներառվել է Gramophone ամսագրի փառքի սրահում[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 The Grove Book of Opera SingersOUP, 2008. — P. 8. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. The Grove Book of Opera SingersOUP, 2008. — P. 9. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
  5. https://www.rcm.ac.uk/about/historyofthercm/honoursandfellowships/NEW%20Honorary%20Doctorate%20List%20(2019).pdf
  6. Feeney, Anne. «Thomas Allen Biography» (անգլերեն). www.allmusic.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «World-famous opera star Sir Thomas Allen appointed Chancellor of Durham University». Durham University. 13 października 2011. Արխիվացված է օրիգինալից 21 lipca 2018-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). britainsfavouritebaritone.webs.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. «Томас Аллен (Thomas Allen) | Belcanto.ru». www.belcanto.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 29. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0
  11. «Identity created for Sunderland Association Football Club Foundation concert». The Drum. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  12. "Carols of Light charity fundraising event", Dialogue Signposts, 9 November 2011, Durham University
  13. «Официальный сайт премии «Грэмми»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. London Gazette : n° 51578, p. 7, 31 décembre 1988
  15. «The Queen's Medal for Music 2013». www.royal.gov.uk. Official website of the British Monarchy. 2014 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  16. HONORARY DOCTORATE OF THE ROYAL COLLEGE OF MUSIC, HonDMus Recipients Արխիվացված 2020-10-26 Wayback Machine sur rcm.ac.uk Կաղապար:Pdf
  17. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Thomas Allen Foreign Parts — A Singer’s Journal. — Sinclair - Stevenson, 1993. — 238 с. — ISBN 1856192520

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]