Թոմաս Բարաթ
|
---|
|
Ծնվել է | հուլիսի 22, 1862(1862-07-22)[1][2] |
---|
Ծննդավայր | Albaston, Calstock, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Մահացել է | հունվարի 29, 1940(1940-01-29)[1][2] (77 տարեկան) |
---|
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
---|
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Նորվեգիա |
---|
Կրոն | քրիստոնեություն |
---|
Մասնագիտություն | դասական երաժիշտ, պաստոր և քրիստոնեական հիմների հեղինակ |
---|
Ամուսին | Լաուրա Բարաթ[1] |
---|
Երեխաներ | Մերի Բարաթ Դյու |
---|
Thomas Ball Barratt Վիքիպահեստում |
Թոմաս Բոլլ Բարաթ (նորվ.՝ Thomas Ball Barratt, հուլիսի 22, 1862(1862-07-22)[1][2], Albaston, Calstock, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 29, 1940(1940-01-29)[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի հիսունական առաջնորդ՝ անգլիական ծագմամբ, բողոքական քահանա, քարոզիչ, գրող և երաժիշտ։ Դասական հիսունականության համար Բարաթը համարվում է եվրոպական մայրցամաքում հիսունական շարժման հիմնադիր. Նորվեգիայում և այլ երկրներում հաջողված քարոզչության համար նրան անվանում են «Եվրոպայի առաքյալ»[3]։
Թոմաս Բարաթը գրել է ավելի քան հարյուր ավետարանական երգերի խոսքեր։ Իր որոշ երգերի համար ստեղծել է մեղեդիներ։ Բարաթը նաև բավականին թվով բանաստեղծությունններ է թարգմանել նորվեգերեն։ 1911 թվականին Բարաթը հրատարակեց «Մարանաֆա» երգերի ժողովածուն. սա նորվեգական հիսունականների եկեղեցական հիմների առաջին ժողովածուն էր։ Ժողովածուում ներառվեցին Բարաթի կողմից գրված 110 և թարգմանած 130 երգեր։ Այս ժողովածուի երգերը ցայսօր արդիական են նորվեգացիների շրջանում։ Բարաթի հաջողություններից է նաև «Ֆիլադելֆիա» ծխում եկեղեցական երգչախմբի ստեղծումը։
Իր կյանքի ընթացքում Բարաթը գրել է ավելի քան 300 գիրք, գրքույկ և հոդված[4]։ Նրա ստեղծագործությունները լայնորեն տարածված էին Եվրոպայի հիսունականների շրջանում։ Դրանց մի մասը գրված է նորվեգերեն, մյուս մասը՝ անգլերեն։ Կենդանության օրոք նրա քարոզներն ու հոդվածները թարգմանվել են գերմաներեն, շվեդերեն, ֆիններեն, իսպաներեն և ռուսերեն։
- 1887 - Evangeliske sanger (տաղարան)
- 1899 - Erik Arnesen eller den store forvandlingen
- 1909 - The Gift of Prophecy (repr. 1974)
- 1909 - In the Days of the Latter Rain (rev. ed., 1928)
- 1911 - Maran ata (сборник песен)
- 1911 - To Seekers After «The Promise of the Father»
- 1919 - Den kristne dåp
- 1926 - Verdens midtpunkt, Jesus
- 1927 - Ledetråd i Guds ord: for ungdom og nyfrelste
- 1927 - When the fire fell: An outline of my life
- 1932 - Et ord til alle. Prekener.
- 1933 - De kristne menigheter
- 1933 - Kvinnens rolle i menigheten
- 1935 - Står Jesu gjenkomst for døren
- 1938 - Ekteskap, skilsmisse og gjengifte
- 1939 - Bak død og grav. Mellemtilstanden og evigheten. Finnes det et helvete?
- 1941 - Erindringer (ինքնակենսագրություն)
- անհայտ - Forvandlet
- անհայտ - Den store Glæde
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Minneside basert på bilder og gravminnedata for Thomas Ball Barratt, (22.juli 1862 - 29.januar 1940). — 2005.
- ↑ * Лункин Р. Н. Вероучение и социальная деятельность пятидесятников в России : Дис. … кандидата философских наук : 09.00.13 — Москва, 2005 200 c. РГБ ОД, 61:05-9/359
- ↑ Bundy, 2002, էջ 365
- D. D. Bundy Barratt, Thomas Ball // New International Dictionary of Pentecostal and Charismatic Movements, The / Stanley M. Burgess. — 2-е. — Гранд-Рапидс, Мичиган: Zondervan Publishing House, 2002. — P. 365-366. — 1328 p. — ISBN 0310224810
- David Bundy Barratt, Thomas Ball // Biographical Dictionary of Christian Missions / Gerald H. Anderson. — Grand Rapids/Cambridge: William B. Eerdmans Publishing Company, 1999. — P. 44. — 845 p. — ISBN 0802846807
- Лестер Самралл Томас Бол Бэррэт. Необычный Божий слуга // Пионеры веры = Pioneers of faith. — МРО БЦХВЕ «Слово жизни», 2009. — С. 27-37. — 240 с. — ISBN 5-94324-037-3
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|