Թոմաս Հադսոն անգլ.՝ Thomas Hudson | |
---|---|
Ծնվել է | 1701[1][2][3][…] |
Ծննդավայր | Դևոն, Անգլիա[4] |
Վախճանվել է | հունվարի 26, 1779[5][6][7][…] |
Մահվան վայր | Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, նկարիչ, դիմանկարիչ և վիզուալ արտիստ |
Ժանր | դիմապատկեր[4] |
Ուսուցիչ | Ջոնաթան Ռիչարդսոն[4] |
Աշակերտներ | Ջոշուա Ռեյնոլդս[4], Peter Toms? և Ջոզեֆ Ռայթ[4] |
Thomas Hudson (painter) Վիքիպահեստում |
Թոմաս Հադսոն (1701[1][2][3][…], Դևոն, Անգլիա[4] - հունվարի 26, 1779[5][6][7][…], Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի դիմանկարիչ։
Հադսոնը ծնվել է 1701 թվականին Դիվոնում[8]։ Ճշգրիտ ծննդավայրը հայտնի չէ։ Նա սովորել է Լոնդոնում, եղել է Ջոնաթան Ռիչարդսոնի աշակերտը և իր կամքին հակառակ ամուսնացել է Ռիչարդսոնի դստեր հետ մինչ 1725 թվականը[9]։
1740-1760 թվականները բեղուն տարիներ էին Հադսոնի համար։ Իսկ 1745-1755 թվականներին նա ամենահաջողակ դիմանկարիչն էր Լոնդոնում։
Նա աշխատում էր Ջոզեֆ վեն Ակենի մոտ և շատ աշակերտներ ուներ՝ Ջոշուա Ռեյնոլդսը, Ջոզեֆ Րայթը և Փիտեր Թոմսը[8][10]։
1748 թվականին մեկնում է Նիդերլանդներ, իսկ 1752 թվականին՝ Իտալիա[8]։ 1753 թվականին նա Քրոս Դիփում տուն է գնում, որը գտնվում էր Ալեքսանդր Փոփի վիլլաի մոտ[11]։ Նա թոշակի է անցնում 1750-ական թվականներին։ Ուիլյամ Հիքեյը նկարագրում է նրան հետևյալ կերպ. «Նա կարճահասակ էր, մեծ որովայնով, թավ կեղծամով։ Չափազանց լավ բնավորության տեր անձնավորություն էր[11][12]»: Թոմաս Հադսոնը մահացել է 1779 թվականին Թվիկենհեմում։ Նրա անձնական հավաքածուի գերակշիռ մասը վաճառվել է երեք տարբեր աճուրդներում։
Նրա գործերից կարելի է տեսնել Մեծ Բրիտանիայի թանգարաններում և պատկերասրահներում, ինչպես օրինակ, Դիմանկարների ազգային պատկերասրահում (Լոնդոն)[9], Ազգային ծովային թանգարանում (Մեծ Բրիտանիա), Թեյթ պատկերասրահում, Բարնսթեյփլ Գիլդհոլում, Բրիստոլի թանգարան-պատկերասրահում։
Հադսոնը մահացել է 1779 թվականին 77 կամ 78 տարեկանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հադսոն» հոդվածին։ |
|