Թոմաս Մեխիաս իսպ.՝ Tomás Mejías | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 30, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | ||
Հասակ | 194 սանտիմետր | ||
Քաշ | 81 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Թոմաս Մեխիաս Օսորիո (իսպ.՝ Tomás Mejías Osorio,հունվարի 30, 1989[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, թուրքական «Անկարասպոր» ակումբի դարպասապահ։ Իսպանիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում 2009 թվականի Միջերկրածովյան խաղերի հաղթող։
12 տարեկան հասակում Թոմասը սկսել է մարզվել Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմում։ Մինչ այդ եղել է «Կոսլադա» սիրողական ակումբի համակարգում։ 2007/08 մրցաշրջանում Մեխիասը նորամուտն է նշել «Ռեալ Մադրիդ Կաստիլիա» ակումբի երկրորդ թիմում, որը հանդես էր գալիս Սեգունդա B-ում։
2011 թվականի մայիսի սկզբին գլխավոր թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշում է կայացրել հանգիստ տալ թիմի հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Մայիսի 10-ին «Ռեալ Մադրիդ»-«Խետաֆե» մրցախաղում ֆուտբոլիստը հայտավորվել է որպես պահեստային դարպասապահ։ Այն բանից հետո, երբ նրանց հակառակորդները բաց են թողել չորս անպատասխան գնդակ, Թոմասը դուրս է եկել փոխարինման Անտոնիո Ադանին։ Մնացած յոթ րոպեներին Մեխիասը անառիկ է պահել իր դարպասը, ինչով օգնել է «Ռեալ» ակումբին հաղթանակ տանել մուգ կապույտի հետ տնային խաղում[3]։
2011/12 մրցաշրջանում Իսպանացի դարպասապահը հայտնվել է «Ռեալ Սարագոսա»-ի դեմ մրցաշրջանի առաջին խաղում, սակայն խաղադաշտում այդպես էլ չի հայտնվել[4]։
2014 թվականի փետրվարի 11-ին վարձակալության իրավունքով մինչև մրցաշրջանի ավարտ Մեխիասը տեղափախվել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնության «Միդլսբրո» ակումբ[5], որտեղ վերամիավորվել է «Ռեալ» ակումբի նախկին մարզիչ Այթոր Կարանկայի հետ։ Մարտի 1-ին «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի դեմ արտագնա խաղում (0:1) նորամուտ է ունեցել «Բորո» ակուբի կազմում[6]։
2017 թվականի հունվարի 5-ին Մեխիասը վերադարձել է Իսպանիա՝ վարձակալության իրավունքով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվելով «Ռայո Վալեկանո» ակումբ, որը ներկայացնում է Սեգունդան[7], սակայն այնտեղ խաղացել է ընդամենը 2 հանդիպում։
2018 թվականի ամռանը ազատ գործակալի իրավունքով տեղափոխվել է Կիպրոսի «Օմոնիա»՝ անցկացնելով այնտեղ մեկ մրցաշրջան, մեկ տարի անց վերադարձել է «Միդլսբրո»[8]։
|