Թոմաս Ջոնս

Թոմաս Ջոնս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1824(1824-04-07)
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1893 կամ 1896
Մահվան վայրBairnsdale, Colony of Victoria, Բրիտանական կայսրություն կամ Պերթ, Colony of Western Australia, Բրիտանական կայսրություն
 The Boy Jones Վիքիպահեստում

Թոմաս Ջոնս (անգլ. Thomas Jones, 1824 - դեկտեմբերի 26, 1893) - Մեծ Բրիտանիայի քաղաքացի, դերձակի որդի։ Նա հայտնի դարձավ 1838-1841 թթ․ մի քանի անգամ Բուքինգհեմյան պալատ ներխուժելով։ Պնդում էր, որ պալատ է մտել Վիկտորիա թագուհու հետ հանդիպելու նպատակով։ Ծնվել է 1824 թ․ Վեսթմիստերում, դերձակի ընտանիքում, իսկական անունը Էդվարդ Ջոնս է[1]։

Ձերբակալություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1838 թվականին՝ 14 տարեկանում, Ջոնսն առաջին անգամ մտավ Բուքինգհեմյան պալատ՝ ծխնելույզ մաքրողի անվան տակ։ Նրան հայտնաբերեց մի բեռնակիր Մարմարյա սրահում, որից հետո, կարճ ժամանակ անց, բռնվեց ոստիկանների կողմից Սենտ Ջեյմս փողոցում՝ թագուհի Վիկտորիայի ներքնազգեստը տաբատի մեջ թաքնված[2]։

Նույն թվականի դեկտեմբերի 14-ին նա ներկայացավ դատարան։ Պարզվեց, որ Ջոնսը հաճախ էր նշում պալատ մտնելու իր մտադրության մասին՝ իր գործատուի՝ շինարարի հետ զրույցում։ Չնայած գողություն կատարելուն, Ջոնսն արդարացվեց ատենակալների կողմից[3]։ 1840 թվականի նոյեմբերի 30-ին՝ Վիկտորիա թագուհու առաջնեկի՝ արքայադուստր Վիկտորիայի ծնվելուց ինը օր անց, նա բարձրացավ Բուքինգհեմյան պալատի պատը, և մոտավորապես կես ճանապարհին՝ Քոնսթիթյուշն հիլլի մոտ, մտավ պալատ, իսկ հետո աննկատ հեռացավ։ 1840 թվականի դեկտեմբերի 1-ին նա կրկին ներխուժեց պալատ։ Կեսգիշերից անմիջապես հետո պալատի աշխատակիցները Ջոնսին հայտնաբերել էին թագուհու հանդերձարանի բազմոցի տակ և ձերբակալել։ Չնայած հոր խնդրանքին, որ որդին անմեղսունակ է, չհաջողվեց, նա դատապարտվեց երեք ամիս ժամկետով ուղղիչ ահաստատություններ։ 1840թ.-ի միջադեպը բավականին լուրջ իրարանցում առաջացրեց, քանի որ, ի սկզբանե, մտավախություն ունեին, որ դա կարող էր ազդել թագուհու վրա, քանի որ դա տեղի էր ունեցել ծննդաբերությունից ոչ շատ ժամանակ անց։ Նախքան 1841 թվականի մարտի 2-ը Թոթhիլ Ֆիլդսի բանտից ազատվելը, փորձեցին Ջոնսին համոզել, որպեսզի նա միանա նավատորմին։ 1841 թվականի մարտի 15-ին, պալատի սենյակներից մեկում խորտիկ ուտելուց հետո, Ջոնսը բռնվեց պալատը հսկող ուժեղացված ոստիկանական ուժերի կողմից։ Այս անգամ նա դատապարտվեց երեք ամսվա ծանր աշխատանքի[4]։

Այս երրորդ միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց, որից հետո պալատում երեք լրացուցիչ պահակ նշանակվեց։ Ավելի ուշ Ջոնսը հիշեց, որ ինքը հաճախ գաղտնալսել է թագուհու հանդիպումները նախարարների հետ՝ թաքնվելով պալատի բուխարիում, ինչպես նաև հաճախ ականատես է եղել Վիկտորիա թագուհու անտեսված վիճակին[5]։

Մամուլի անդրադարձը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսը բազմաթիվ հրապարակումների թեմա էր թերթերում և երգիծական ամսագրերում։ Վերածննդի ճարտարապետ Ինիգո Ջոնսը ակնարկելով նշում էր, որ «պալատի մուտքը գտնելու արտասովոր ունակության» պատճառով նա պետք է լինի «Ին-Ի-Գո Ջոնսի ժառանգը»[6]։

Հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ անգամ բանտից ազատ արձակվելուց հետո նա հրաժարվեց շաբաթը 4 ֆունտ ստերլինգով հանդես գալ իր մասին պատմող հրապարակային երաժշտական մյուզիքլում, իսկ շուտով նա արդեն բռնվեց Բուքինգհեմյան պալատի շուրջ թափառելիս։ Նրան ուղարկեցին Ռազմածովային նավատորմ, որտեղ ծառայեց մի քանի ռազմածովային նավերում, ներառյալ HMS Warspite, HMS Inconstant и HMS Harlequin նավերում։ Մեկ տարի անց նրան հաջողվեց քայլելով Պորտսմութից հասնել Լոնդոն։ Մինչ պալատ հասնելն ու բռնվելը, նա հետ ուղարկվեց իր նավ։ Վերջին անգամ նրան հիշատակել էին 1844 թվականին հրատարակվող թերթերում, երբ նա ընկավ Թունիս և Ալժիր քաղաքների միջև գտնվող նավից[7]։ Ծովային կարիերան ավարտելուց հետո Ջոնսը դարձավ հարբեցող և ավազակ, որից հետո մեկնեց Ավստրալիա, որտեղ զբաղեցրեց Պերտա քաղաքի քաղաքային լրաբերի պաշտոնը։ 1880-ական թվականներին Էդվարդ Ջոնսը փոխեց իր անունը Թոմաս անունով՝ փորձելով խուսափել իր անցանկալի համբավից[8]։

Նա մահացավ 1893 թվականի դեկտեմբերի 26-ին Ավստրալիայի Բեյրնսդեյլ քաղաքում այն բանից հետո, երբ հարբած վիճակում ընկավ Միտչել գետի կամրջի արևելյան մասի պատից և կոտրեց գլուխը։ Ջոնսը թաղվել է Բեյրնսդեյլի քաղաքային գերեզմանատանը՝ անհայտ գերեզմանում։ 2005 թվականին հասարակական ակտիվիստների նախաձեռնությամբ Ջոնսի գերեզմանին տեղադրվեց տապանաքար[9]։

Ջոնսը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսի պատմությունը ոգեշնչել է մանկական գրող Ջոան Հովարդին գրել «Տղա Դոնսը», որն առաջին անգամ հրատարակվել է 1943 թվականին։ 1949 թվականին Սան Ֆրանցիսկո քաղաքի ամերիկացի լրագրող և զինվորական Թեոդոր Բոննեթը ստեղծեց Ջոնսի պատմության վրա հիմնված իր վեպը՝ «Mudlark»-ը, որը հետագայում որպես ֆիլմ էկրան բարձրացավ 1950 թվականին համանաուն գրքի հիման վրա՝ Ժան Նեգուլեսկոյի կողմից նկարահանված։ Բոննեթի վեպում և ֆիլմում գլխավոր հերոսը վերանվանվում է Ուիլեր, նա մտնում է ոչ թե Բուքինգհեմյան պալատ, այլ Վինձոր ամրոց և նա շատ ավելի երիտասարդ էր, քան իր իրական նախատիպը. վեպում նա 7 տարեկան է, իսկ ֆիլմում՝ 10։ Ֆիլմում նրա դերը խաղում է դերասան Էնդրյու Ռեյը[10]։ Բացի այդ, Ջոնսի կերպարը կա նաև «Վիկտորիա» պատմական ֆիլմի 2-րդ սեզոնում, որտեղ Ջոնսի կերպարը խաղում է Թոմի Ռոջերը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Сталкер Ее Величества. Как сложилась жизнь паренька, который воровал нижнее белье у королевы». ZIMA Magazine (ռուսերեն). 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «Story of Boy Jones who stole Queen Victoria's underwear». BBC News. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. John Adcock (2008 թ․ հոկտեմբերի 5). «Yesterday's Papers: The Boy Jones». Yesterday’s Papers. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Алексей Евглевский (2017 թ․ օգոստոսի 25). «История «Мальчишки Джонса», который воровал исподнее у королевы Виктории». DISGUSTING MEN. Отвратительные мужики (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. «Мальчик Джонс, сталкер королевы Виктории — Статьи». diletant.media (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. Thomas Raikes A portion of the journal kept by Thomas Raikes, esq., from 1831 to 1847 : comprising reminiscences of social and political life in London and Paris during that period. — London : Longman, Brown, Green and Longmans, 1856. — 503 с.
  7. Lytton Strachey Queen Victoria. — 19 февр. 2006 г..
  8. «Кто посмел без приглашения посетить королеву Великобритании: 10 незаконных визитов в Букингемский дворец». Культурология. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. Jan Bondeson (2010 թ․ նոյեմբերի 1). «The strange tale of the first royal stalker». Express.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. «Сталкер в королевской спальне». xfile.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. «Tommy Rodger». IMDb. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ջոնս» հոդվածին։