Բնակավայր | ||
---|---|---|
Թոմարզա | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Կայսերիի մարզ | |
ԲԾՄ | 1330 մետր | |
Բնակչություն | 22 808 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Թոմարզա, նախկին հայաբնակ բնակավայր Թուրքիայի Կայսերիի մարզում[1]։ Այն ներկայումս զբաղեցնում է 1,405կմ2, որտեղ ապրում է մոտ 21 հազար մարդ (2022)[2][3]։
Թոմարզայի նախկին տեղում կարող է եղած լինել հին բյուզանդական բնակավայր։ Կարսի վերջին հայ թագավորին այս հողերը տրվել է 1064 թվականին՝ Կարսը Բյուզանդական կայսրությանը զիջելու դիմաց։ Թոմարզայի մասին առաջին հիշատակումը 1206 թվականից է, որպես Գրիգոր քահանայի ծննդավայր։
Ավանդույթի համաձայն, Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո, 1375 թվականին Կիլիկիայի տասներեք ազնվական ընտանիքներ հիմնադրեցին Թոմարզան: Քաղաքը բաժանված էր չորս թաղամասերի, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարվում էր տարբեր ընտանիքների կողմից, որոնք սերտորեն կապված էին խառնամուսնությունների միջոցով։ Այս չորս ընտանիքները միասին ղեկավարեցին քաղաքը և նրա շրջակա տարածքը։ Այս ինքնավարությունը շարունակվեց մինչև 1908 թվականի օսմանյան սահմանադրության հաստատումը:
1915 թվականին Թոմարզայում բնակվում էր մոտ 4000 հայ, որոնք կազմում էին քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը (ընդամենը 25 թուրք ընտանիք կար)։ 1915 թվականի օգոստոսին ամբողջ հայ բնակչությունը տեղահանվեց։ Ջարդերից և տեղահանություններից փրկված որոշ թոմարզահայեր վերադարձան իրենց հայրենի քաղաքը 1919 թվականին, բայց նրանք բոլորը նորից հեռացան 1920-ականների վերջին: Փրկված համայնքի մի մասը գաղթել է ԱՄՆ և բնակություն հաստատել Վիսկոնսին նահանգի Ռասին քաղաքում, որտեղ Թոմարզայի որոշ հայեր հաստատվել էին ցեղասպանությանը նախորդող տարիներին: Ռասինում դեռևս ապրում են Թոմարզայի հայերի ժառանգները[4]։