Թոմի Վերսետտի անգլ.՝ Tommy Vercetti | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1952 (73 տարեկան) |
Ծննդավայր | Լիբերթի Սիթի, Լիբերթի նահանգ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | Թմրավաճառ, զինվոր, mobster և մարդասպան |
Անդամություն | Ֆորելիի ընտանիք |
Թոմաս «Թոմի» Վերսետտի (անգլ.՝ Thomas "Tommy" Vercetti, մարտի 1, 1952, Լիբերթի Սիթի, Լիբերթի նահանգ, ԱՄՆ), հորինված կերպար «Grand Theft Auto» համակարգչային խաղերի շարքից, «Grand Theft Auto: Vice City» խաղի (2002) պրոտագոնիստ (գլխավոր հերոս)։ Հնչյունավորել է Ռեյ Լիոտան[1]։
Կերպարի անիմացիայի համար օգտագործվել է շարժման կորզման (անգլ.՝ motion capture) տեխնոլոգիան[2], մոդելը դարձել է դերասան Ջոնաթան Սեյլը[3]։
Թոմի Վերսետտիի հնչյունավորման գործում մասնակցություն է ունեցել ամերիկացի դերասան Ռեյ Լիոտան[4], ով հայտնի է Սկորսեզեի՝ 1990 թվականին նկարահանված «Փառավոր տղաներ» կուլտային գանգստերական դրամայից։ Հնչյունավորման համար նա ստացել է 5 դոլար կանխավարձ։ Հնչյունավորումը Լիոտայի համար հետաքրքիր էր, թեև ոչ հասարակ խնդիր էր[5]։ Ավելի ուշ Լիոտան խոստովանել է, որ երբեք չի խաղացել «GTA: Vice City» խաղը[6]։
Թոմի Վերսետտին կինոքննադատների կողմից դրական է գնահատվել, որոնք նրան անվանել են «GTA» խաղաշարի ամենասիրված և հիշվող կերպարներից մեկը[7][8]։ Առանձին պարբերականներ նրան ներառել են համակարգչային խաղերի լավագույն հակահերոսների վարկանիշում[9][10]։ Նրան նաև անվանել են «Xbox»[11] և PlayStation[12] հարթակների խաղերի լավագույն կերպարներից մեկը։
«Game Informer» ամսագիրը Թոմիին ընդգրկել է «տասնամյակը որոշած» լավագույն 30 խաղային կերպարների ցանկում[13], իսկ «Complex» ամսագիրը նրան ներառել է հին տեսախաղերի լավագույն 12 հերոսների ցանկում, որոնք դարձել են «ոճի սրբապատկերներ»[14]։
Թոմին Իտալա-ամերիկացի է։ Գործունեությունն սկսել է որպես մանր թմրավաճառ[8], իսկ հետո Լիբերթի Սիթիում դարձել է գանգստեր։ Դեռևս երիտասարդ ժամանակ հայտնի է դարձել որպես «Հարվուդյան մսագործ» (անգլ.՝ The Harwood Butcher) և 15 տարեկանում բանտարկվել։ Ազատ արձակվելով` Ֆորելլիների ընտանիքի հանձնարարությամբ մեկնել է երկրի հարավում գտնվող Վայս Սիթի քաղաք՝ թմրանյութերի վաճառքի խոշոր գործարք իրականացնելու համար, որը, ի վերջո, խափանվել է։ Հաստատվելով նոր վայրում՝ Թոմի Վերսետտին աստիճանաբար կառուցել է սեփական քրեական կայսրությունը և սկսել հարձակվել իր նախկին ղեկավարության վրա։ Եզրափակչում` Ֆորելիների ընտանիքի անդամների հետ արյունալի վիճաբանությունից հետո, դարձել է Վայս Սիթիի գլխավոր քրեական հեղինակությունը[7]։
|