![]() | |
Հեղինակ | Միշել Վերն[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1900 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Ոսկե հրաբուխ |
Հաջորդ | Մրցարշավ ասուպի հետևից |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Hetzel éds? |
Հրատարակման տարեթիվ | 1907 |
![]() |
Թոմփսոն գործակալությունը և Կ° (ֆր.՝ L'Agence Thompson and Co), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Առաջին անգամ հրատարակվել է «Le Journal» թերթում՝ հետմահու, 1907 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 25-ը, որպես Ժյուլ Վեռնի վեպ։ Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել 1907 թվականին՝ երկու հատորով՝ Պիեռ Ժյուլ Էտցելի հրատարակչության կողմից՝ Ժյուլ Վեռնի մահից հետո։ Վեպի պատկերազարդ հրատարակությունը լույս է տեսել Լեոն Բենետտի նկարազարդումներով։
Վեպի՝ Ժյուլ Վեռնի գրչին պատկանելու մասին վեճերը շարունակվում են մինչ այսօր՝ ոմանք այն համարում են Միշելի՝ գրողի որդու, ստեղծագործությունը[2][3], մյուսները հաստատում են, որ վեպի հեղինակը ինքը՝ Ժյուլ Վեռն է։ Ժան Ժյուլ Վեռնի՝ Վեռն հոր թոռան և միաժամանակ կենսագրի մոտ, չկա ոչ մի նշում այն մասին, որ վեպի հեղինակը Միշելն է և նա գրում է, որ «Թոմփսոն գործակալությունը և Կ°»-ը, իր բնույթով դադար է ստեղծագործությունների հորձանուտում, որոնք շոշափում են հասարակական թեմաներ[4]։
Հրատարակչի հաստատումը այն մասին, որ այս վեպը Ժյուլ Վեռնի գրչին է պատկանում, ընդունված էր մեկ հարյուրամյակից ավել՝ մինչ չբացահայտվեց բնօրինակ ձեռագիրը, որը ապացուցեց Միշել Վեռնի հեղինակությունը։ Նոր հետազոտությունները պարզեցին, որ Ժյուլ Վեռնը գրել է վեպի առաջին քսան գլուխները, իսկ Միշելը ավարտել է աշխատանքը։
Երիտասարդ ֆրանսիացի Ռոբեր Մորգանը՝ մնալով առանց աշխատանքի, փնտրում է իր համար աշխատանքի նոր վայր։ Պատահականորեն հանդիպելով «Բեյքեր գործակալություն և Կ°»-ի հայտարարությանը, այն մասին, որ նրանք փնտրում են ուղեկցորդ-թարգմանիչ նավարկության համար, Ռոբերը որոշում է վարձվել այնտեղ։ Հաջորդ օրը կայանում է երկու գործակալությունների ընդհարումը։ Պարզվում է, որ «Թոմփսոն գործակալությունը և Կ°»-ը, նույնպես, կազմակերպում է ճիշտ նույն ուղևորությունը և այժմ՝ «Բեյթեր»-ի հետ հերթականությամբ, իջեցնում են տոմսի գները՝ որպեսզի ավելի շատ ուղևորներ հավաքագրեն։ Արդյունքում «Թոմփսոնը» հաղթում է՝ գինը իջեցնելով մինչև 40 ֆունտ։ Մորգանը աշխատանքի է վարձվում Թոմփսոնին։
Նավարկության երթուղին հետևյալն է՝ Լոնդոն - Ազորյան կղզիներ - Մադեյրա կղզիներ - Կանարյան կղզիներ - Լոնդոն։
Ճանապարհորդության ընթացքում Ռոբերը ծանոթանում է որոշ ուղևորների հետ՝ երիտասարդ, հումորասեր, ֆրանսիացի Ռոժե դե Սորգոմի, ամերիկուհի, այրի Էլիս Լինդսեյի (որին սիրահարվում է), նրա քույր Դոլլի Կլարկի (որին սիրահարվում է դե Սորգը) և նրա տեգր Ջեք Լինդսեմի, հարգարժան նպարավաճառ Աբսիրֆուս Բլոկխեդի և նրա ընտանիքի, գոռոզ բարոն Ջորջ Համիլտոնի և նրա ընտանիքի և ուրիշների հետ։
Ջեք Լինդսեյը՝ եղբոր մահից հետո, փափագում է տիրել նրա ունեցվածքին, որը, ըստ ժառանգության, անցել է Էլիսին։ Նա ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց և կանգ չի առնի, նաև, ավելի անազնիվ եղանակների առջև։
Սան Միգել կղզում՝ Երրորդության տոնի ժամանակ, տեղի ունեցավ մասսայական ծեծկռտուք, որի ժամանակ հսկա, թանկարժեք քարերով պատված խաչից գողացվեցին բոլոր թանկարժեք զարդերը։ Դրանից մեկ օր առաջ, Թոմփսոնին պատկանող «Սիիմյու» նավն են ժամանում նոր ուղևորներ՝ դոն Իգինու դե Վեգան իր եղբայրների հետ՝ դոն Կրիշտոֆի և դոն Ժակոպի։ Այդ նույն ժամանակ, Կուրրալ դաշ Ֆրայաշում, Ջեքը Էլիսին գցում է ջրապտույտի մեջ՝ որտեղից նրան փրկում է Մորգանը։
Ազորյան կղզիների կառավարությունը բոլոր նավահանգիստների վրա արգելք (էմբարգո) է դնում (մուտք ու ելք գործելու արգելանք բոլոր օտարերկրյա նավերի վրա)։ Թոմփսոնի հրամանով, Պիպը՝ «Սիիմյու»-ի նավապետը, գիշերվա քողի տակ, շոգենավը դուրս է բերում նավահանգստից՝ տեսուչի հետ միասին, որը ստուգում էր նավը։ Շուտով թանկարժեք զարդերը գտնվում են՝ նրանք դե Վեգա եղբայրների ստամոքսում էին, որոնք մտադրվել են փախչել՝ «Սիիմյու»-ի հետ միասին։
Տեներիֆե կղզում, Տեյդեի գագաթին, Ռոբերը և Էլիասը՝ մնալով մենակ, խոստովանում են իրենց ունեցած զգացմունքների մասին։
Կանարյան կղզիների արկածներից հետո տեղի է ունենում վթար՝ տեղի է ունենում շոգեկաթսայի պարթյուն, որը, քիչ էր մնում, պարոն Բիշոպի՝ մեխանիկի, կյանքն արժենար։ Հազիվհազ լողալով մինչև Կանաչ Հրվանդանի կղզիները, «Սիիմյու»-ն դանդաղորեն խորտակվում է բայց ուղևորները և անձնակազմը հասցնում են ափ իջնել։
Կղզիներից մեկում՝ Սանտյագոյում՝ որտեղ և ժամանում են ճանապարհորդները, կարանտին էր։ Սակայն դա չի խանգարում Բեյքերին (վերջինս՝ պարտվելով Թոմփսոնին, Սաունդերս մտացածին անունով, հայտնվել է «Սիիմյու»-ի ուղևորների մեջ և անընդհատ բողոքում էր ուղևորության ընթացքից շեղվելուն) իր ձեռքը վերցնել ճանապարհորդների ղեկավարությունը, վարձել առագաստանավ և հեռանալ կղզուց՝ Թոմփսոնից վերցնելով քառասուն ֆունտ՝ ուղևորության համար։
Շուտով՝ փոթորկի արդյունքում, առագաստանավը նավաբեկության է ենթարկվում աֆրիկական ափերի մոտ (նորից ոչ մի ուղևոր չի մահանում)։ Ռոբեր Մորգանը մեկնում է ֆրանսիական գաղութ Սենեգալ՝ օգնություն խնդրելու, սակայն ճանապարհին նրան է հասնում Ջեք Լինդսեյը և կրակում է նրա վրա։ Կարծես հնձված, Ռոբերը վայր է ընկնում ավազների վրա։
Նավապետ Պիպի շունը՝ փոքրիկ Արտեմոնը, վազում է Մորգանին օգնության և նրան ուշքի է բերում։
Այդ նույն ժամանակ ճանապարհորդների ճամբարը զավթվում է արաբների կողմից։ Լինդսեյը սկսել էր խարդավանքներ իրականացնել, երբ հանկարծ ճամբարի վրա են հաձակվում ֆրանսիացի զինվորները։
Պարզվում է, որ Ռոբեր Մորգանի իրական անունը, մարքիզ Ռոբեր դե Գրամոն է։
Պատմությունը հաջող ավարտ է ունենում՝ Էլիս Լինդսեյը դառնում է մարքիզուհի դե Գրամոն, իսկ Դոլլի Կլարկը՝ կոմսուհի դե Սորգ։
Գիրքը բաղկացած է երկու մասից և երեսում գլուխներից։
Վեռն Ժ., «Թոմփսոն գործակալություն և Կ°», 1907 թվական
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմփսոն և Կ° գործակալություն» հոդվածին։ |