Քաղաք | |||
---|---|---|---|
Թոնգյոնգ | |||
통영시 / 統營市 | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Նահանգ | Հարավային Գյոնգսանգ | ||
Համայնք | Հարավային Գյոնգսանգ | ||
Ներքին բաժանում | 1 ըբ, 6 մյոնգ, 11 դոն | ||
Քաղաքապետ | Չին Ընջան | ||
Առաջին հիշատակում | 1914 | ||
Տվյալ կարգավիճակում | 1995 թվականից | ||
Մակերես | 236,5 կմ² | ||
Կլիմայի տեսակ | հասարակածային մուսոնային կլիմա | ||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||
Բնակչություն | ▼121 020 մարդ (սեպտեմբեր 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Հեռախոսային կոդ | +82 55 | ||
Պաշտոնական կայք | tongyeong.go.kr | ||
| |||
Թոնգյոնգ (հանգըլ՝ 통영시, հանջա՝ 統營市), քաղաք Հարավային Կորեայի Հարավային Գյոնգսանգ նահանգում։
Սամհանի դարաշրջանում ժամանակակից Թոնգյոնգի տեղում բնակություն էր հաստատել Կոջամիդոն ցեղային միությունը։ Այնուհետև այս հողերի վրա է հաստատվում Սոկայա պետական միավորումը։ Կորեական երեք թագավորությունների ժամանակաշրջանում այստեղ է հիմնվում Կոջա (Կոջեգուն) գավառը, որը սկիզբ է դնում ժամանակակից Կոսոնգ գավառին։
1018 թվականին կազմավորվում է Կոջա (Կոջեգուն), իսկ 1900 թվականին՝ Չանգնամ (Չինգնամգուն) գավառը, որը հետագայում անվանափոխվում է Յոնգնամի։ 1914 թվականին այս երկու գավառները միավորվում և ձևավորում են Թոնգյոնգ գավառը։ 1953 թվականին Գոջեն մտցվում է Թոնգյոնգի կազմի մեջ։
1995 թվականին Թոնգյոնգը միավորվում է հարևան Չունգմու քաղաքի հետ և ստանում քաղաքի (սի) կարգավիճակ[2]։
Թոնգյոնգը գտնվում է Հարավային Գյոնգսանգ նահանգի հարավային մասում, Կորեական նեղուցի ափին։ Քաղաքի որոշ հատվածներ տեղակայված են կղզիների վրա (ընդհանուր 151 կղզի, որոնցից միայն 48-ն են բնակելի)։ Ռելիեֆը հիմնականում լեռնային է, գյուղատնտեսությունը թույլ է զարգացած, բնակչությունը հիմնականում զբաղվում է ձկնորսությամբ։ Հաճախակի բնույթ ունեն թայֆունները[3]։
Կլիման զգալիորեն գտնվում է օվկիանոսի ազդեցության տակ։
Թոնգյոնգ (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 8.1 (46.6) |
10.0 (50) |
13.4 (56.1) |
18.0 (64.4) |
21.9 (71.4) |
24.8 (76.6) |
27.6 (81.7) |
29.7 (85.5) |
26.9 (80.4) |
22.6 (72.7) |
16.3 (61.3) |
10.7 (51.3) |
19.2 (66.6) |
Միջին օրական °C (°F) | 3.1 (37.6) |
4.9 (40.8) |
8.6 (47.5) |
13.4 (56.1) |
17.5 (63.5) |
20.9 (69.6) |
24.4 (75.9) |
26.1 (79) |
22.6 (72.7) |
17.6 (63.7) |
11.2 (52.2) |
5.5 (41.9) |
14.7 (58.5) |
Միջին ցածր °C (°F) | −0.8 (30.6) |
0.7 (33.3) |
4.4 (39.9) |
9.3 (48.7) |
13.9 (57) |
17.9 (64.2) |
22.0 (71.6) |
23.4 (74.1) |
19.4 (66.9) |
13.7 (56.7) |
7.0 (44.6) |
1.3 (34.3) |
11.0 (51.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 29.8 (1.173) |
40.8 (1.606) |
83.1 (3.272) |
128.3 (5.051) |
180.1 (7.091) |
197.6 (7.78) |
313.5 (12.343) |
225.8 (8.89) |
136.7 (5.382) |
54.2 (2.134) |
39.8 (1.567) |
21.1 (0.831) |
1450,8 (57,118) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 5.1 | 5.4 | 7.9 | 9.3 | 9.6 | 11.0 | 14.8 | 11.2 | 8.5 | 5.3 | 5.4 | 3.9 | 97.4 |
% խոնավություն | 53.4 | 54.6 | 58.4 | 64.9 | 72.4 | 78.9 | 84.8 | 80.6 | 74.3 | 66.8 | 61.9 | 55.0 | 67.2 |
Միջին ամսական արևային ժամ | 198.8 | 192.3 | 201.4 | 205.9 | 217.0 | 174.4 | 147.2 | 189.5 | 170.2 | 211.0 | 196.1 | 206.6 | 2310,4 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Թոնգյոնգը վարչականորեն բաժանվում է 1 ըպի, 6 մյոնգի և 11 դոնգի․ [4]
Անվանում | հանգըլ | տարածք, կմ² | բնակչություն, մարդ | ներքին բաժանում |
---|---|---|---|---|
Սանյանգըպ | 산양읍 | 39,38 | 2 412 | 5 րի (ռի) |
Յոկջիմյոն | 욕지면 | 23,74 | 4 793 | 6 րի (ռի) |
Յոնգնամմյոն | 용남면 | 16,9 | 10 849 | 11 րի (ռի) |
Կվանգդոմյոն | 광도면 | 42,3 | 13 083 | 7 րի (ռի) |
Սարյանգմյոն | 사량면 | 26,83 | 1 907 | 4 րի (ռի) |
Դոսանմյոն | 도산면 | 38,23 | 3 637 | 7 րի (ռի) |
Ինփյոնգդոնգ | 인평동 | 4,97 | 5 494 | |
Մյոնգջոնգդոնգ | 명정동 | 3,92 | 5 110 | |
Միսու Իդոն | 미수2동 | 2,48 Միսու Իլդոնի հետ |
12 859 Միսու Իլդոնի հետ |
Միսուդոնի կազմի մեջ |
Միսու Իլդոն | 미수1동 | 2,48 Միսու Իդոնի հետ |
12 859 Միսու Իդոնի հետ |
Միսուդոնի կազմի մեջ |
Մուջոնդոնգ | 무전동 | 1,84 | 14 251 | |
Բոնգփյոնգդոնգ | 봉평동 | 1,69 | 6 401 | |
Բուկսանդոնգ | 북신동 | 1,06 | 12 694 | |
Դոնամդոնգ | 도남동 | 2,11 | 7 918 | |
Դոչանդոնգ | 도천동 | 1,45 | 7 634 | |
Ջոնգլյանգդոնգ | 정량동 | 1,93 | 12 337 | |
Ջունգանգդոնգ | 중앙동 | 0,67 | 7 337 |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնգյոնգ» հոդվածին։ |
|