Ենթատեսակ | հաց և Նաան |
---|---|
Առաջացման երկիր | Աֆղանստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան |
Tandyr nan Վիքիպահեստում |
Թոնիր նան, թոնիրյան բլիթներ, թոնիրյան հաց (ղազ.՝ тандыр нан, ղրղզ.՝ тандыр нан, наабай нан, ուզբ.՝ tandir non, ույգ.՝ تونۇر نان, tonur nan, тонур нан, թուրքմ.՝ Tamdyr çörek, tamdyr nan), միջինասիական ժողովուրդների՝ ղազախների, ղրղզների, ուզբեկների, ույղուրների, տաջիկների և թուրքմենների ավանդական հացը՝ ավանդական վառարանում՝ թոնիրում, բլիթի տեսքով պատրաստված։ Բլիթների բաղադրությունը՝ ցորենի ալյուր, ջուր, դրոժ, կաթ, մարգարին, քունջութի և կակաչի սերմեր։
Սովորաբար ուտում են ինչպես թեյի հետ, այնպես էլ տարատեսակ ուտեստների՝ փլավների, խորովածի, շուրպայի հետ։ Ույղուրները հաճախ առավոտյան ուտում են տաք թոնիր-նան՝ ավանդական էթքենշայ ըմպելիքով, ինչպես նաև կիրառվում է որպես բուտերբրոդ (կայմակով, պանիրով, երշիկով, հալած յուղով, մեղրով և այլն)։
Գոյություն ունեն թոնիր-նանի բազմաթիվ տեսակներ, որոնց բազմազանությունը կապված է պատրաստման եղանակի[1], բաղադրության, ինչպես նաև ազգային ավանդույթների և բաղադրատոմսերի հետ։
Թոնիրի բլիթների մի քանի տեսակներ, որոնք առկա են Ալմա-Աթա քաղաքում։