![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 7, 2003 (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Էսպոո, Հելսինկիի ենթաշրջան, Ուուսիմաա, Հարավ-Ֆինլանդական շրջան, Ֆինլանդիա | ||
Դիրք | winger | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Թոպի Կեսկինեն (ֆիններեն՝ Topi Keskinen, մարտի 7, 2003, Էսպոո, Հելսինկիի ենթաշրջան, Ուուսիմաա, Հարավ-Ֆինլանդական շրջան, Ֆինլանդիա), ֆինն ֆուտբոլիստ, «Աբերդին» ակումբի և Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող։
Կեսկինենը «Միկելին Պալոիլյատ» ակումբի սան է։ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին «ՅասՊայի» դեմ խաղում նորամուտն է նշել «Կակկոնենում»[1]: 2020 թվականին կարճ ժամանակով վարձավճարով խաղացել է «Սավյույի» կազմում, իսկ հետո հետ է վերադարձել։ 2020 թվականի հուլիսի 5-ին «Կոկկոլան Պալովեյկոտի» դեմ խաղում նորամուտն է նշել «Յուկկենենում»[2]: 2021 թվականի հունիսի 4-ին «Կոկկոլան Պալովեյկոտ» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Միկելին Պալոիլյատի» կազմում[3]:
2023 թվականին տեղափոխվել է «ՀԻԿ»՝ կնքելով եռամյա պայմանագիր։ Հունվարի 27-ին ֆիննական լիգայի գավաթի «Մարիենհամնի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական կազմում[4]: Փետրվարի 8-ին «Լահտիի» դեմ խաղում «պոկեր» է արել՝ խփելով առաջին գոլերը «ՀԻԿ-ի» կազմում[5]: Ապրիլի 5-ին «Հոնկայի» դեմ խաղում նորամուտն է նշել Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնությունում[6]:
2024 թվականի ամռանը տեղափոխվել է շոտլանդական «Աբերդին»՝ կնքելով քառամյա պայմանագիր[7]: Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո[8]: Օգոստոսի 25-ին «Կիլմարնոկի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[9]:
2024 թվականի սեպտեմբերի 7-ին Հունաստանի հավաքականի դեմ ազգերի լիգայի խաղում նորամուտն է նշել Ֆինլանդիայի հավաքականի կազմում[10]:
Ակումբային
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոպի Կեսկինեն» հոդվածին։ |
|