Գյուղ | ||
---|---|---|
Թորդան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կամախի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թորդան, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղյաց գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում է Սեպուհ լեռան արևելյան բլրաշատ լանջի վրա, ձորի մեջ։
Գյուղը հայտնի է Հայաստանի հնագույն ժամանակներից։ Մ թ ա I դարում Տիգրան Մեծ թագավորը հեթանոս Բարշամ աստծո արձանը տեղափոխում է այստեղ և հատուկ մեհյան կառուցում, որի հետագայում հիշատակվում է «Սպիտակափառ դուռ» անվանմամբ։ Ըստ աղբյուրների արձանը փղոսկրից, լեռնային բյուրեղներից ու արծաթից կերտած հիասքանչ կոթող էր։
IV դարում գյուղը դարձել է Գրիգոր Լուսավորչի սեփականությունը։ Վերջինս շքեղ առանձնատուն կառուցել տվեց փոքրիկ պարտեզով։
XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին Թորդանն աննշան բնակավայր էր։
Բնակչության մեծ մասը կոտորվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածներն ապաստանեցին այլ երկրներ։
XX դարի սկզբներին գյուղն ուներ 450 կամ ըստ որոշ աղբյուրների 1500 հայ բնակիչ։
Թորդանում է եղել հեթանոս Բարշամ աստծո «Սպիտակափառ դուռ» հատուկ մեհյանը։ IV դարում Գրիգոր Լուսավորիչը այն քանդել է տալիս և նրա տեղը կառուցում է Ս. Խաչ (Ս. Փրկիչ կամ Ս. Նշան) եկեղեցին, որն հետագայում հայտնի էր Ս. Նշան անունով։ Ավելի ուշ վանքի համալիրում կառուցվեց քառակուսի հատակագծով պանթեոն եկեղեցի, որտեղ ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի, նրա մի քանի ժառանգների և Տրդատ Գ թագավորի աճյունները։ Եկեղեցին կոչվում էր «Ինը Սրբոց գերեզմանք»։
Գյուղն ուներ երկսեռ վարժարան, որտեղ սովորում էին 90 աշակերտ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 205)։ |
|