Ավան | ||
---|---|---|
Թորթում | ||
![]() | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Թորթումի գավառակ | |
Այլ անվանումներ | Թորդում, Թորթոմ, Նեֆս Թորթում, Ոտոգ, Տորտում | |
Մակերես | 1467 կմ² | |
ԲԾՄ | 1450 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 17 054 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աղասարցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25430 | |
Պաշտոնական կայք | tortum.bel.tr | |
| ||
Թորթում, ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում[1]։ Գտնվում էր Ճորոխ գետի օժանդակ Թորթում գետի վերին հոսանքի տարածքում, գետի ձախ օժանդակի ստորին մասում, Հարկևոր լեռան ջրառատ ձորահովտում։
Հանդիսանում էր գավառակի վարչական կենտրոնը։
Ավանը շրջապատված էր այգիներով և պտղատու ծառերով։ Թորթումը հայտնի էր յուրահատուկ համ ու հոտ ունեցող կարմիր, սպիտակ տանձ ու խնձորով։
Թուրքական հայահալած քաղաքականության պատճառով հայերի մի մասը ընդունել էր մուսուլմանություն, իսկ շատերն էլ լքել էին ավանը։ XX դարի սկզբին ավանը վերածվել էր 20-25 տուն ունեցող անշուք գյուղի։
XIX դարի սկզբին ուներ 8000 բնակիչ, որից 5000-ը՝ հայեր։
Թորթում մոտակայքում կան բորակի հանքեր։
Ավանը շրջափակված է բավականին հնություններով, որոնցից հիշարժան են բնական վիթխարի ժայռ պատվանդանի վրա կառուցած Թորթումի ավերակ բերդը և Էշկիձորո ու Ընկուզկա բերդերը[2]։
|