Թորհիլդ Վիդվեյ | |
Կուսակցություն՝ | Պահպանողական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Նորվեգիայի մենեջմենթի դպրոց և Idrætshøjskolen Aarhus? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գործարար և մարզական պաշտոնյա |
Ծննդյան օր | հունվարի 9, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Avaldsnes, Կարմյո, Ռուգլան, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Թորհիլդ Վիդվեյ (նորվ.՝ Thorhild Widvey), (հունվարի 9, 1956[1], Avaldsnes, Կարմյո, Ռուգլան, Նորվեգիա[2]), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի Պահպանողական կուսակցության անդամ, 2013 թվականից մինչև 2015 թվականը եղել է Նորվեգիայի մշակույթի նախարար և 2004 թվականից մինչև 2005 թվականը Նավթի և էներգետիկայի նախարար[3] [4]:
Տեղական մակարդակում 1979 թվականից մինչև 1989 թվականը Վիդվեյը եղել է Կարմյոյի ավագանու անդամ, վերջին վեց տարվա ընթացքում գործադիր մարմնի կազմում։
1989 թվականին Ռուգլանից ընտրվել է Նորվեգիայի խորհրդարան և մեկ անգամ վերընտրվել է։
2002 թվականից մինչև 2003 թվականը նշանակվել է Նորվեգիայի ձկնորսության և ափային ադմինիստրացիայի նախարարության պետական քարտուղար։ 2003 թվականից մինչև 2004 թվականը նույն պաշտոնը զբաղեցրել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունում։ 2004 թվականին նշանակվել է Նորվեգիայի Նավթի և Էներգետիկայի նախարարի պաշտոնում, որը թողել է 2005 թվականի Նորվեգիայի խորհրդարանական ընտրությունում կրած պարտությունից հետո։
Թորհիլդ Վիդվեյը ծնվել է Կարմյոյում, Ռուգլան։ Կրթությամբ Ֆիզիոթերապևտ, 1985 թվականից մինչև 1987 թվականը եղել է Նորվեգիայի հաշմանդամների մարզական ասոցիացիայի փոխնախագահ։ Վիդվեյն ապրում է Օսլոյում, ամուսնացած է, ունի երկու զավակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորհիլդ Վիդվեյ» հոդվածին։ |
|