Գյուղ | ||
---|---|---|
Թորոսգյուղ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ղուկասյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Այլ անվանումներ | Թորոս | |
Մակերես | 12.26 կմ² | |
ԲԾՄ | 1950 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 308[1] մարդ (01.01.2013) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
| ||
Թորոսգյուղ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, խոշորացված Աշոցք համայնքում։ Գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 11 կմ հյուսիս, Հողմաջուր գետի միջին հոսանքի աջափնյակի շրջանում։ Թորոսգյուղը հիմնադրվել է 1828-30 թվականներին, Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Հարսենքար գյուղից տեղահանված գաղթականների կողմից[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Թորոսգյուղի մշտական բնակչությունը կազմել է 334, առկա բնակչությունը՝ 307 մարդ[4]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչերը հայեր են[5], որոնց մի մասի նախնիները Բասենի շրջանից գաղթածներ են[6]։
Թորոսգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1919 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1979 | 1980 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 180 | 435 | 589 | 977 | 461 | 511 | 648 | 321 | 287 | 316 | 380[8] | 325 | 334[4] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Թորոսգյուղն ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի (վերակառուցված 1865 թվականին), Նարեկ սրբատեղի (XVIII դար) և մատուռ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոսգյուղ» հոդվածին։ |
|