Թունաթափ սուր | |
Թունաթափ սուր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Շնամեռուկազգիներ (Apocynaceae) |
Ենթաընտանիք | Asclepiadoideae |
Տրիբա | Asclepiadeae |
Ենթատրիբա | Cynanchinae |
Ցեղ | Շնախոտ (Cynanchum) |
Տեսակ | Թունաթափ սուր (C. acutum) |
Միջազգային անվանում | |
Cynanchum acutum | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Թունաթափ սուր (լատին․՝ Cynanchum acutum), թունաթափազգիների ընտանիքի երկշաքիլավոր, ծլարմատավոր մոլախոտ։ Ունի հողի մեջ շատ խորը գնացող, լավ զարգացած առանցքային արմատ, որի վրա, արմատավզիկից 15-20 սմ խորությամբ, գտնվում են ածման բողբոջները։ Վերջիններից առաջանում է արմատային ցրուկը, որը սկզբնական շրջանում աճում է հորիզոնական ուղղությամբ և հիշեցնում է ստորգետնյա ցողուններ։
Հայտնի ենթատեսակն է՝ Cynanchum acutum subsp. sibiricum (Willd.) Rech.f.:
Կոսմոպոլիտ բույսերը լավ տարածված են Եվրոպական երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում[1][2]։ Ռուսաստանում դրանցից հանդիպում են Կովկասում, երկրի եվրոպական հատվածում և Սիբիրում[2]։ ՀՍՍՀ ցածրադիր ու նախալեռնային գոտիներում աղբոտում է հացահատիկային կոիլտուրաների, խոտաբույսերի ցանքերն ու բազմամյա տնկարկները։
Արմատավզիկից դուրս են գալիս մերկ կամ վերին մասում թավոտ, թխագորշ երանգավորմամբ բազմաթիվ ցողուններ, որոնք ուղղականգուն բույսերիհարևանության դեպքում փաթաթվող են։
Տերևները սրտաձև, եռանկունաձև են, կոթունավոր, պարզ խոշոր։
Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկափթթության վրա՝ տերևածոցերում։ Ծաղկապսակը սպիտակ կամ վարդագույն է, անվաձև։ Ունի նշտարաձև տերևապտուղ։ Մեկ բույսը նպաստավոր պայմաններում կարող է տալ մինչև 1500 սերմ։
Սերմերը տարածվում են քամու միջոցով։ Ցանքերում կամ մարգագետնատիպ հողատեսքերում բույսը կազմում է շրջանաձև թոփուններ, որոնց միջավայրում մշակովի բույսերը կամ դուրս են մղվում, կամ խիստ ճնշվում են։
Հասունանալուց հետո ցողունները կոշտանում են և չորանում։ Կենսունակ են մնում արմատները, նրանց ցրուկներն ու բողբոջները՝ խանգարելով հացաբույսերի կոմբային բերքահավաքին։
Բույսը գրանցված է կարմիր գրքում՝ Թաթարական հանրապետությունում (Ռուսաստան)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թունաթափ սուր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թունաթափ սուր» հոդվածին։ |
|