Թուրբահ (արաբ․՝ تربة; պարս.՝ مهر mohr), հողի կամ կավի փոքրիկ կտոր, հաճախ կավե փոքրիկ տախտակ, որն օգտագործվում է սալաթի (իսլամական աղոթքներ) ժամանակ՝ խորհրդանշելով Երկիրը[1]։ Այս իրը պարտադիր է իսլամի շիական տարբեր ուղղությունների (դպրոցներ) համար, և հադիսների մեծ մասում նշվում է Երկրի հողի վրա կամ այլընտրանքային նյութի վրա գետնատարած աղոթելու (Աս-Սաջդա) առավելությունը։ Ամենաբարձրը գնահատվում է Քերբելայի հողը և ավելի կոնկրետ այն վայրը, որտեղ սպանվել է Հուսեյն իբն Ալին։ Սակայն այլ վայրերի հողը ևս կարող է օգտագործվել։ Հողի բացակայության դեպքում կարելի է օգտագործել բույսեր կամ դրանցից պատրաստված առարկաներ։ Այս պայմանը այնքան է ընդարձակվել, որ ներառել է նաև թղթի օգտագործումը[2]։
Հետևելով Ղուրանի հրահանգներին՝ շիա իմամ Ջաֆար աս-Սադիկը նշում է, որ «գետնատարած աղոթքը պետք է կատարվի մաքուր հողի կամ այն ամենի վրա, ինչ աճում է հողի վրա՝ պայմանով, որ այն չեն կերել»։ Օրինակ՝ թուղթը թույլատրելի է, քանի որ այն պատրաստված է հողի վրա աճող բնական տարրերից[3]։ Չնայած պարտադիր պայման չէ թուրբահի վրա աղոթելը, սակայն շատ շիա մուսուլմաններ նախընտրում են օգտագործել այն՝ այսպիսով ցուցադրելով իրենց մարմինների, հագուստի և այն վայրի մաքրությունը, որտեղ աղոթում են. հենց սա էլ դարձել է դյուրակիր թուրբահների արտադրության նախապայման։
Ըստ Աբու Սաիդ ալ-Խուդրիի՝ «Ես տեսա Ալլահի առաքյալին ցեխի և ջրի վրա գետնատարած աղոթելիս և տեսա կրակավե ցեխ նրա ճակատին»[4]:Չնայած Մուհամմադը աղոթել է գետնի վրա՝ Սահիհ ալ-Բուխարի հադիսում նշվում է, որ «Ալլահի մարգարեն սովորաբար աղոթել է խումրայի (արմավենու տերև) վրա»:
«Բացարձակ դատողության» գաղափարը ասում է, որ որոշ տեսակի հողեր և, ուստի, որոշ տեսակի վայրեր ավելի լավ են աղոթքի համար, քան մյուսները։ Օրինակ՝ աղոթելիս ամենաբարձր հարգանքին են արժանանում այն վայրերը, շինություններն ու կառույցները, որոնք կապված են Ալլահի և Մուհամմադի հետ[5]։
Քերելան հատկապես կարևոր նշանակություն ունի շիա մուսուլմանների համար, քանի որ Հուսեյն իբն Ալիի նահատակությունը համարվում է մուսուլմանների պառակտման հիմնական պատճառներից մեկը։ Հուսեյնը կարևոր կերպար է, քանի որ նա Մուհամմադի թոռն է։ Ուստի Քերբելայի փոշին համարվում է ամենասուրբ վայրերից մեկը աղոթքի համար։
Այն պատճառով, որ մուսուլմաններ կան ամբողջ աշխարհում, շիա մուսուլմանները ստեղծել են Քերբելայի հողից պատրաստված կավե փոքրիկ տախտակներ, որոնք կոչվում են մոհր կամ թուրբահ։ Սակայն քանի որ պատվի և հարգանքի խնդիր է, մուսուլմաններին թույլատրվում է գետնատարած աղոթել նաև հողեղեն այլ նյութերի վրա[6]։
Թուրբահը առաջնային իմաստով նշանակում է հող կամ ցեխ, սակայն այն ունի նաև այլ նշանակություններ՝
Սուննիները չեն ընդունում թուրբահի կիրառությունը՝ այն համարելով բիդա (նորարարություն)՝ նշելով, որ ո՛չ Մուհամմադը, ո՛չ էլ նրա հետևորդները իրենց հետ չեն ունեցել կավե տախտակներ (կամ ցանկացած այլ փոքր իր), որի վրա հենելով իրենց ճակատները՝ կարող էին գետնատարած աղոթել։ Նրանք նաև նշում են, որ շիաների կողմից օգտագործվող շատ թուրբահների վրա մակագրված են կոչեր՝ ուղղված իրենց կողմից երկրպագված կերպարներին, օրինակ՝ «Օ՜, Հուսեյն» կամ «Օ՜, Զահրա», որը սուննիները համարում են շիրք (երբ Ալլահի կողքին դրվում են կամ հավասարեցվում են այլ կերպարներ)։ Մաջմու ալ-Ֆաթվա (ֆեթվաների (հրովարտակներ) հավաքածուի) մեջ Իբն Թայմիյան ներկայացրել է մի ֆեթվա, որով իմամ Հուսեյնի նահատակության վայրի (Քերբելա) հողից պատրաստված թուրբահի վրա կատարված աղոթքը համարել է նորարարություն (բիդա)[8]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թուրբահ կատեգորիայում։ |